Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, Մագնուս Կարլսենը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, միավորը բաժանեցին Բորիս Գելֆանդ-Վասիլի Իվանչուկ, Թեյմուր Ռաջաբով-Վլադիմիր Կրամնիկ զույգերը:
Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է հաստատվել. Արոնյանն ու Կարլսենը ունեն 3,0-ական միավոր: Նրանց հաջորդում են Սվիդլերը՝ 2,5, Ռաջաբովն ու Կրամնիկը՝ 2,-ական, Գրիշչուկը՝ 1,5, Գելֆանդը եւ Իվանչուկը՝ 1,0-ական միավոր: Այսօր՝ հինգերորդ տուրում, կենտրոնականը, թերեւս, Կրամնիկ-Արոնյան դիմակայությունն է լինելու: Մյուս զույգերը կազմելու են Իվանչուկն ու Կարլսենը, Սվիդլերն ու Գելֆանդը, Գրիշչուկն ու Ռաջաբովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ