Լրահոս
Օրվա լրահոսը

Կատու կլինի, թե օրանգուտան, միայն թե մարդկային վերաբերմունք ունենա. հանրության գնահատականը (տեսանյութ)

Մարտ 20,2013 00:26

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նա Ր. Հովհաննիսյանին թշնամի չի համարում և, եթե որեւէ մեկը կասի, որ այսօր, երբ արդեն ընտրություններից բավականին ժամանակ է անցել, կա թշնամության մթնոլորտ, ուրեմն նա իրավիճակին չի տիրապետում: «Այո, կան դժգոհներ, կան բողոքողներ: Բայց ես թշնամանք չեմ տեսնում»,-ասել էր երկրի նախագահը:

Թե որքանով էր նախագահի տեսակետը համընկնում հասարակության կարծիքի հետ, փորձեցինք պարզել անցորդներից:  Մարդկանց տեսակետները եռփեղկված էին. մի մասը գտնում է, որ անկախ արտաքուստ թվացյալ հանգիստ մթնոլորտին, այնուամենայնիվ, կողմերը միմյանց համարելով մրցակիցներ, ներքուստ ունեն նաև անձնական թշնամանք, իսկ մյուս մասն այլ կարծիք ունի: Նրանք մտածում են, որ Ր. Հովհաննիսյանի և Ս. Սարգսյանի միջև կա ներքին փոխհամաձայնեցվածություն, որը մոտ ժամանակներս ջրի երես դուրս կգա:

Երրորդ կողմն ասես որդեգրել է չեզոք կարգավիճակ: Նրանց համար միևնույնն է, ով է ընտրվել, կամ ով ինչ պայքար է մղում այսօր: Նրանց համար գլխավորը ներքին ներքաղաքական կայունությունն է և, ինչպես ասաց հարցման մասնակիցներից մեկը. « Ժողովրդի համար միևնույնն է, թե ով կլինի: Թող մի հատ կատու լինի կամ օրանգուտան, միայն թե մարդկային վերաբերմունք ունենա իր ժողովրդի նկատմամբ»:
Կարծիք հնչեց, որ քաղաքականությունն անբարոյականություն է, որը վառ արտահայտված է Հայաստանում, ինչպես նաև երկրի նախագահի երեկվա ասուլիսը մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է թողել, որ վերջինս լուրջ մրցակից չի համարում Ր. Հովհաննիսյանին: Այնուամենայնիվ, հարցման մասնակիցների գերակշիռ մասը լուրջ փոփոխություններ և բախումներ չի կանխատեսում, մտածելով, որ անկախ տիրող մթնոլորտից,  կողմերը վերջիվերջո կգան ընդհանուր հայտարարի:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031