Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է համաձայնվել Սերժ Սարգսյանի 3-րդ պայմանին»

Մարտ 20,2013 00:16

Նա գտնում է, որ առաջին առաջարկով Սերժ Սարգսյանը սպառնում է, մյուսով «կուտ է տալիս», իսկ 3-րդ ճանապարհն ընդունելի է:

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրած ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանի համար 3 ճանապարհ էր մատնանշել: 

Այդ ճանապարհների հետ կապված այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի առաջին առաջարկը, դա անթաքույց սպառնալիք որակեց: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մատնանշած առաջին ճանապարհն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իրեն նախագահ հռչակել, փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ, այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները:

Ըստ Կարապետ Ռուբինյանի. «Վերջին 5-6 տարիներին Ազատության հրապարակում, այդ հարթակից ոչ մի անգամ բռնության կոչ չի եղել: Եթե բռնություն պետք է լինի, ապա դա նշանակում է, որ բռնություն կլինի իր կողմից: Իրավապահներին, եթե պիտի կիրառի, ապա պիտի կիրառի ապօրինաբար, որովհետեւ ինչ այստեղ արվելու է, արվելու է խաղաղ՝ օրենքի շրջանակներում»:

Սերժ Սարգսյանը նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է նոր Սահմանադրական հանրաքվե անցկացնել, որի նախագիծը կկազմի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: Սա Րաֆֆի Հովհաննիսյանը փշրանք անվանեց՝ ժողովրդին ուղղված: Կարապետ Ռուբինյանի խոսքերով՝ դա ոչ թե  փշրանք է, այլ կոպիտ ասած՝ «կուտ տալու նման մի բան է: Դա ոչինչ է, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է ոչ թե իրեն պաշտոն տալու, այլ խոսքը նրա մասին է, որ ռեժիմը հերթական անգամ գողացել է, յուրացրել է իշխանությունը, որը պետական հանցագործություն է: Մեր պահանջն այն է, որ ապօրինի ընտրությունները չեղյալ հայտարարվեն, նոր ընտրություններ նշանակվեն: Թող իրանց էդ պաշտոններով չզարմացնեն որեւէ մեկին»:

Երրորդ ճանապարհը, որ Սերժ Սարգսյանը մատնանշել էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար այն է, որ նա դադարի ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ եւ պայքարի կոռուպցիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ:

Այս առաջարկին Կարապետ Ռուբինյանը կողմ է. «Կոռուպցիայի եւ արտագաղթի դեմ այդ պայքարին կարող է համաձայնվել Րաֆֆին: Բայց առաջին կոռուպցիոները հենց Սերժ Սարգսյանն է, եւ հենց իրեն էլ պետք է հեռացնի նախագահի պաշտոնից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ամենայն ուշադրությանբ հետևեցի սս-ի իբր հարցազրույցը լրագրողների հետ: Այն միանշանակ,՝
    ամենավառ գավառական դեմագոգիայի դրսևորումն էր, իրեն բնորոշ դեմքի միմիկաներով, և ձեռքերի ժեստիկուլյացիաներով: Բացառձակ զուրկ էր տրամաբանական որևէ դրսեվորումից: Կար
    կաշկանդող և վախի մթնոլորոտ, որտեղ միայն կաշկանդված չէր այնտեղ նստած բեղավորը, որին հուզել էր այն հարցը, թե սուլթանը ինչպես է թույլ տալիս՝ Ռուբեն Հախվերդյանին իբր ոչ կոռեկտ
    արտահայտությունները: Թեպետ,՝ շատ հարգելի Առավոտի, Ազատության, ևս շատերը մնացին իրենց
    բարձրունքում, որը շատ հաճելի էր ունկնդրել: Բացարձակ անտրամաբանական պատասխանները
    հաստատեց նաև այն, որ իր թիմը բաղկացած է ոչ գիտնականներից, կամ բարձր ինտելեկտուալից, քանի որ նրանք չեն կարող հասկանալ ժողովրդի պահանջը, այսինքն՝ թոխմախի յալլան, շմայսը, լֆիկը, և մյոսները հենց նրանք են, ովքեր մտահոգված են ժողովրդի ճակարագրով: Իսկ մի հարցում պատասխանում է, որ կաշառակերությունից ավելի վատ է, երբ լրատվամիջոցները չեն գովրեգում իրենց գործունեությունը, իսկ մյուս հարցում հակառակն, և այլն: Ամոթ մեզ բոլորիս, բայց ոչ իրեն:

  2. Levon says:

    Հետաքրքիր է թե ում կարող է հետաքրքրել Կարապետ Ռուբինյանի կարծիքը:

  3. Արծրուն Պեպանյան says:

    IԻրատեսության բացակայությունը տապալում է մեզ արդեն քանի դար: Ո՞րն է ճիշտ տարբերակ երկրի, հայրենիքի համար՝ գնալ փոխզիջումների և կարգավորել գոնե մի քանի ոլորտ, թե ամենն ուզելով չհասնել ոչնչի: Համենայն դեպս նախորդ շարժումներն այդպես են ավարտվել:
    Տա Աստված այս մեկը այլ ավարտ ունենա:

  4. Հռիփսիմե, դուք ձեր գրածները կարդո՞ւմ եք: Ըստ ձեզ, ստացվել է, որ ես Րաֆֆիին եմ անվանել երկրի առաջին կոռուպցիոներ :))

    • Հռիփսիմե Ջեբեջյան says:

      Պարոն Ռուբինյան, իհարկե, կարդում եմ: Ըստ ինձ չի ստացվել, ըստ ուղղակի խոսքի է ստացվել, որը մեջբերել եմ նույնությամբ, ինչպես ասվել է: Իհարկե ինձ համար հասկանալի էր, որ խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, քանի որ հարցս նրա առաջարկին էր վերաբերվում: Բայց եթե կարծում եք, որ տարընթերցումների տեղիք է տալիս, կարող եմ Ձեր թույլտվությամբ ինքը բառի փոխարեն գրել Սերժ Սարգսյանը: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031