Լրահոս
Օրվա լրահոսը

Weston Patch. «Հայ պապի արհեստանոցից մինչև կոշիկի խանութ ԱՄՆ-ում»

Մարտ 20,2013 00:06

Տիգրան Տոնյանը 15 տարեկան էր, երբ Հայաստանում՝ իր պապի կոշկակարական արհեստանոցում պատրաստեց իր առաջին կոշիկները: Հիմա՝ 27 տարի անց, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուեսթոն քաղաքում նա իր անձնական խանութ-արհեստանոցն ունի, որը թաքնված է քաղաքի կենտրոնում գտնվող մի համեստ շենքում: Գրում է «Ուեսթոն փեթչ» պարբերականը:  

Շենքն այդքան էլ աչքի ընկնող չէ, սակայն լուսամուտից երևացող Տոնյանի կոշիկներն այլ պատմություն է: Երկու զույգ կանացի երկարաճիտ կոշիկներ՝ մեկը մոխրագույն, մյուսը՝ շագանակագույն, դրված են լուսամուտի մոտ: Առաջին հայացքից պարզ է երևում է, որ սրանք յուրահատուկ կոշիկներ են:

2011թ., երբ նա բացում էր խանութը, նա գիտեր, որ Ուեսթոնի հաճախախորդները կգնահատեն մաքուր և հարմարավետ կոշիկի խանութը, ի տարբերություն գործարան հիշեցնող նման հաստատությունները:

Տոնյանն ասում է, որ այս օրերին իր մոտ հաճախորդները գալիս են իրենց սիրելի կոշիկը կամ կաշվե ինչ-որ իրը վերանորոգելու համար, բայց նա հաճույք է ստանում, երբ հնարավորություն է ունենում կոշիկներ սարքել նրբաճաշակ հաճախորդների համար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031