Ադրբեջանի առողջապահության նախարարը բյուջեից գողացել է 3 միլիարդ դոլար, Հայաստանի բյուջեի չափ:
Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը «Առավոտ»-ի հետ զրույցում, խոսելով Ադբեջանում բողոքի ակցիաների եւ հասարակական դժգոհությունների մասին, նկատեց․
«Ինչն է հետաքրքիր․ եթե Հայաստանը աղքատ երկիր է, ապա մեզ մոտ գոնե այնքա՜ն փող կա․․․ Միայն նավթից եկամուտը կազմում է 48 միլիարդ դոլար: Ադրբեջանի առողջապահության նախարարին դատապարտել են, քանի որ նա բյուջեից գողացել է 3 միլիարդ դոլար, դա Հայաստանի բյուջեի չափ է կազմում, եւ սա ընդամենը առողջապահության խեղճ նախարարի դեպքում, որն այնքան էլ հարուստ չէ: Այսինքն, նույնքան էլ գողանում են մյուսները: Եվ մտածում ես, ախր երկիրդ աղքատ չէ, մեզ մոտ յուրաքանչյուր նախարար՝ արդեն միաժամանակ օլիգարխ է, կառավարությունում հարուստներ, միլիոնատերներ են: Միեւնույն է, ինչքան շատ փող կա՝ այնքան ավելի շատ է ամենաթողությունը, իսկ խնդիրները ծագում են դատարկ տեղը: Սա հին կոմունիստական կառավարություն է, որը չի կարողանում ժամանակակից ձեւով ապրել, սա հին սովետական իշխանություն է, միայն փոխված է անունը․ Կոմկուսը դարձել է՝ «Ենի Ազերբայջան», փոխվել է այբուբենը, բայց կառուցվածքը մնացել է հինը»։
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովի հետ բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում: