Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն ու Շարմազանովը կարող են փոխարինել 131 պատգամավորների

Մարտ 19,2013 23:04

Այսօր Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի նիստին քաղաքացիները հարց ուղղեցին, թե մեր այս փոքր երկրի համար 131 պատգամավորը շատ չէ՞:

Նիստը վարող Կարապետ Ռուբինյանը պատասխանեց, որ մեր խորհրդարանի համար, որի ֆունկցիան կառավարության որոշումները դակելն է, 131-ը շատ-շատ է. «Կարելի է 1 հոգով էլ բավարարվել: Ենթադրենք, Գալուստ Սահակյանը մենակ, մաքսիմում թող Շարմազանովն էլ լինի: Բայց այն երկիրը, որ մենք ենք պատկերացնում, իսկ մեր համակարգում խորհրդարանը շատ կարեւոր եւ վճռորոշ դերակատարում կարող է ունենալ, ըստ էության, ինքն է միակ մարմինը, որ ժողովրդի խոսքը եւ կամքը պետք է իրականացնի: Այդ դեպքում 131-ը կարող է քիչ էլ լինի»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ կարելի է մտածել մի քիչ այդ թիվը փոքրացնելու եւ 101 դարձնելու մասին, բայց եթե արդյունավետ կառավարում չկա, իսկապես թիվն էական չէ. «Օրինակ, ինչի՞ն է պետք էկոնոմիկայի նախարարությունը: Թող չլինի: Մեկ ա, ինչ որոշում են՝ անում են: Նույնը՝ մնացած նախարարությունները: Նույնը վերաբերում է պառլամենտին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031