Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի շրջակայքում հանգստյան գոտիներ ստեղծելու մտադրություն կա

Մարտ 19,2013 21:56

bnutyunKapani taratsashrjani bnutyunՀանքարդյունաբերական քաղաք լինելուց բացի, Կապանն ունի նաեւ հրաշալի բնություն` հանգստի հարմարավետ կազմակերպման, տուրիզմի զարգացման եւ  հանգստյան գոտիների հիմնման համար:

Կապանցիներն այսօր անցյալի հուշերով են պատմում, թե ինչպես էին նախկինում ընտանիքներով հանգիստը կազմակերպում  եւ ուրախ ժամանակ անցկացնում քաղաքի շրջակայքում գտնվող հանգստյան գոտիներում, որտեղ նույնիսկ հանգստանալու էին գալիս բնակիչներ Հայաստանի եւ աշխարհի տարբեր վայրերից: Սակայն այսօր  գործող հանգստյան գոտիներ արդեն չկան կապանցիների համար եւ բնակիչները տարիներ ի վեր զրկված են իրենց հանգիստը կազմակերպելու հնարավորությունից նմանօրինակ վայրերում:

Իսկ տարածաշրջանի երեխաների համար հանգիստը կամզակերպվում է հանրապետության տարբեր մարզերում գործող ճամբարներում, որից օգտվելու հնարավորություն ունենում են սահմանափակ թվով երեխաներ: Կապանի տարածաշրջանում վերջին տարիներին երեխաների ամառային հանգիստը ուրախ եւ հագեցած դարձնելու համար տեղում կազմակերպվում են բակային ճամբարներ, իսկ Քաջարանում ճամբարները կազմակերպվում են դպրոցներում: Տարածաշրջանի մյուս բնակիչներն ամառվա հանգիստն այլ վայրերում անցկացնելու հնարավորություն չունենալու դեպքում` ստիպված են լինում հերթական ամառը դիմավորել եւ ճանապարհել քաղաքում:

Կապանի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի տեղեկացմամբ` Կապանի շրջակայքում հանգստյան գոտիներ ստեղծելու մտադրություն կա:  «Մենք  մտադիր ենք քաղաքից դուրս ունենալ հանգստյան գոտիներ: Պատահական չէ, որ ասֆալատապատվել է Վահանավանք տանող ճանապարհը եւ մենք հիմա նախատեսում ենք մի ծրագիր ներկայացնել եւ հույս ունենք, որ կգտնվեն մարդիկ, ովքեր շահագրգռված կլինեն իրենց անձնական բիզնեսից դրդված նաեւ կառուցել հանգստյան գոտի Վահանավանքում, այսինքն` հանգստյան գոտի կառուցելու հետ մեկտեղ կստանան հնարավորություն այդ վայրից ոչ շատ հեռու կազմակերպել իրենց բիզնեսը: Իհարկե մենք եւս կմասնակցենք այդ աշխատանքներին, կհրավիրենք նույնիսկ  դոնոր կազմակերպությունների, եթե նրանք էլ ցանկություն հայտնեն իրենց մասնակցությունն ունենալ այդ գործում», – ասաց Աշոտ Հայրապետյանը: Կապանում հանգստյան գոտիներ ստեղծելու այս գաղափարը շատերին է ուրախացրել եւ ոգեւորել, իսկ թե որքանո՞վ կհաջողվի նշված ծրագիրն իրականություն դարձնել, դա  արդեն  ժամանակը ցույց կտա:

 Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կապանում/հարավային Սյունիքում իրոք շատ գեղեցիկ վայրեր կան : Բայց մարդիկ ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱՆ,որ (բաց) հանքի,հանքային թափոնների կամ պոչամբարների քթի տակ հանգստյան գոտի/տուրիզմ չի կարող (երկարաժամկետ) զարգանալ: Մարդը իր փողը միայն ապահով և երկարաժամկետ է ուզում ներդնել: Հենց այս պահին դեռ պաշտոնական արգելված չեն տարածաշրջանի ուրանի որոնման ծրագրերը, ու Կապանում գործող «Դինո գոլդը» ԴԵՌ ցանկանում է Կապանի Շահումյանի հանքը ապագում ԲԱՑ շահագործել: Ուստի, սկզբից ՊԻՏԻ լինի ՊԵՏԱԿԱՆ պլան/որոշում` հանքերի բացասական հետևանքները ԳՈՆԵ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ/նվազեցնելու համար: Հո միայն օդում խոսելով չի: Կապանի օդանավակայանը վերաբացելն էլ խոստացել են ֆինանսավորել ՆՈՒՅՆ հանքերը: (Հարավային) Սյունիքը դարձել է մարզ-հանք: Առանց հանքի չեն կարող,բայց հանքն էլ չի թողնում մաքուր-այլընտրանքային պլանների իրագործում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031