Այսօր գյումրեցի վարորդները քաղաքի քարուքանդ փողոցների պատճառով բողոքի ակցիա էին կազմակերպել կենտրոնական շուկայի մոտ:
Բողոքավորներն անչափ վրոդվված էին Սերժ Սարգսյանի` Գյումրին բացարձակ անտերության մատնելու, Երևանի փողոցները զուգել-զարդարելու, իսկ գյումրեցիներին մարդատեղ չդնելու վերաբերմունքից: Ըստ նրանց , այնքան չվերահսկեցին, որ ասֆալտ անողները «կերան» ասֆալտի միջի մազութը` փողոցներում ընդամենը սև բիծ քաշելով ու համոզելով, թե ասֆալտ ենք արել:
«Մեր քաղաքը տեղով պրոբլեմ է, բա կոմունիստների ժամանակ նման ասֆալտ կա՞ր , հունվար-փետրվարին ասֆալտը ձյան հետ հալչեց-գնաց: Քուր ջան, ես գյուղ գիտեմ, եկեք տանեմ տեսեք, որ էնտեղ դեռ կոմունիստների վախտվա ասֆալտն է` 30-40 տարվա, բա ամոթ չ՞է, ասֆալտի մեջ նյութ չկա, մազութ կա, միջից մազութը հանում են , ծախում են, կարևորը սևացնում են, համոզելով, թե ասֆալտ են արել: Չե՞ք տեսել, որ մեր քաղաքի ասֆալտը անձրևի տակ են անում կամ ձյան վրա, դա Գյումրվա մոդան է , օրինակ ` Իսահակյան փողոցում էդպես արին, փողերն էլ Իսահակյանի թոռն էր տվել: Փողը կերան, փոսերն էլի բացվեցին: Աշունը ասֆալտ են անում, գարնան գլուխ էլ ասֆալտ չկա: Ախր վերահսկող էլ չկա էս երկրում, վերահսկողը եկավ, փողը կկոխեն ջեբը, էն էլ կստորագրե ակտը ու կգնա, սա կոռուպցիոն երկիր է: Աստված տա էդ Սերժի ինագուրացիան չկայանա, հացադուլի նստած Րաֆֆին էլ մի բան անի: Րաֆֆին ազնիվ մարդ է , գնացինք վարորդներով նրան ձեն տվեցինք, տեսնենք մի օգուտ պտի լինի»,-ասաց վարորդներից մեկը :
Մեկ այլ վարորդ էլ ներկայացրեց, որ տաքսի քշելը միակ աշխատանքն է Գյումրիում, բայց հավասար է չաշխատելուն: «Դե տաքսու վարորդ, դիմացի, սաղ փոս են, խանութներն ընկի ու նիսյայով ջարդուխուրդ եղած մեքենադ վերանորոգի, մենք մեզ խաբում ենք, թե գործի ենք գնում, օրական 1000-2000 դրամ ես աշխատում, բայց մեկ էլ տեսար 18 հազար վնաս ես կրում փողոցների պատճառով. որ գուտաբից անցնես, տալիք ես»,- ասաց մեկ այլ բողոքավոր:
Կարդացեք նաև
Նրանք նախազգուշացրեցին, որ իրենք հրաժարվում են տեխզննում անցնել, քանի որ իրենց վճարած գումարից չնչին լումա անգամ չի ծախսվում փողոցների վրա, այն ամբողջությամբ «ջեբերն» են դնում : Նրանք ամոթանք տվեցին երկրի իշխանություններին` խորհուրդ տալով օրինակ առնել Վրաստանից, որի փողոցները շողում են: « Էս երկրից երթալն է փրկություն, բացի կառավարության շենքից ու մի քանի օլիգարխներից, սաղ հացի կարոտ են , վերջը էնքան պիտի անեն, որ էդ մի քանի հոգուց բացի երկիրը մարդ չմնա: Մի քիչ մարդ եղեք, Գյումրուն տիրություն արեք, ամոթ է,ամոթ, հենց ռուսը ոտքը քաշեց մեր երկրից, մենք դարձանք բոմժ, էստեղից մենակ փախնելը կփրկե»,- ասացին բողոքավորները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ