Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով 31-րդ քայլում միավորը բաժանեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Վաստակելով եւս կես միավոր՝ Հայաստանի լավագույն շախմատիստը վաստակած միավորների ընդհանուր գումարը հասցրեց երեքի:
Այս պահին Գելֆանդ-Իվանչուկ, Կարլսեն-Գրիշչուկ եւ Ռաջաբով-Կրամնիկ պարտիաները դեռ շարունակվում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ