81 միլիոն 760 հազար դրամ` քաղաքապետարանի գործուղումների համար
«Քաղաքական իրավիճակն իմ խորին համոզմամբ չի փոխվելու եւ չի փոխվելու այն հետեւանքների առումով, որոնք որ այսօր տեղի են ունենում: Բոլոր ընտրությունները դառնալու են բողոքի առիթ ու հնարավորություն, որովհետեւ կյանքը Հայաստանում քաղաքացիների համար լավը չէ»,-այսօր այս մտահոգություններն ԱԺ հայտարարությունների ժամին բարձրաձայնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ մինչ երեւանցիների համար որեւէ բան չկա կամ էլ կա, բայց շատ թանկ է, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաների համար կան ծառայողական մեքենաներ, շքեղ գործուղումներ:
«Օրինակ, կա 81 միլիոն 760 հազար դրամի չափով նախատեսված ծախս` 2012 թվականի գործուղումների համար»,- ասաց պատգամավորը` զարմանալով` Երեւանի քաղաքապետարանն ԱԳՆ՞-ն է, թե՞ ԱԺ-ն, որ այդքան գումար է նախատեսում գործուղումների համար: 73 միլիոն դրամ ծախսվել է դրոշների տեղադրման համար ու համեմատական կարգով նշեց, որ նույնքան գումար էլ վերելակների վերանորոգման համար էր տեղադրվել ու հեգնեց, որ այս խնդիրներին զուգահեռ կան այնպիսի կարեւորագույնները, ինչպիսիք են ասենք, Վոլոչկովան եւ այլն:
Այս համատեքստում ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ այդ պատճառով էլ նախագահական ընտրություններում ունենում ենք այն իրավիճակը, ինչն Ավանում էր: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի համայնքում` Ավանում, նախագահ Սարգսյանը պարտվել էր:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ուրիխան մի ասա, մի արթուր բաղդասարյան ասա: Նույն նախաբանով, նույն ելույթը և նույն
ճակատագիրը:
Մի ժամանակ սզկբունքային էր թվում սակայն պարզվեց, որ …. ԲՀԿ – ական է ընդամենը դարձել