Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հորդորում են Սերժ Սարգսյանը «բանի տեղ դնելու» թիվ ասի՝ այդքան մարդ բերեն հրապարակ

Մարտ 19,2013 19:57

Բաց քաղաքացիական խորհրդի հերթական նիստը՝ Ազատության հրապարակում

 

Այսօր Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի նիստի զեկուցողներից էր ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: Նա, խոսելով խորհրդարանական կառավարման համակարգի եւ կուսակցությունների մասին, ասաց, որ Սերժ Սարգսյանին պետք են կուսակցությունների փոխարեն փողի տոպրակներ, որոնք կգնան տարբեր պայմանավորվածությունների, բազարների. «Արդյունքում մենք տեսնում ենք, որ  հիմնականում հենց այդպիսի կուսակցություններ են եւ հենց այդպիսի գործունեություն ենք տեսնում մեր խորհրդարանում: Առաջին բժիշկը նորմալ ընտրական համակարգն է, որը կբերի կուսակցությունների խոշորացման եւ արդյունավետության բարձրացման: Այն կուսակցությունները, որոնք միայն գողական բազարների համար են, ավտոմատ դուրս կգան, կվերանան»:

Ըստ Կարապետ Ռուբինյանի՝ կուսակցություններին վերաբերվող օրենսդրությունն էլ պետք է փոխվի, որ կուսակցություններում ոչ թե մեկը փողատեր լինի ու օրենք թելադրի, այլ կորպորատիվ բնույթ կրեն դրանք՝ հավասար անդամավճարի միջոցով ձեւավորվեն բյուջեները. «Դուք պատկերացնո՞ւմ եք հիմա ԲՀԿ-ի մեջ մեկը որոշի մրցակցել Ծառուկյանի հետ: Դա ուղղակի ֆանտաստիկայի ոլորտից է»:

Կարապետ Ռուբինյանը նաեւ ասաց, որ այլ ելք չկա, պետք է ամեն կերպ այս իշխանությանը հասկացնել, որ ժողովուրդն այլեւս չի ուզում իրենց հանդուրժել. «Էդ մարդը երեկ էլ ասեց, որ եթե 0,1%-ն ա, ինչի՞ պիտի բանի տեղ դնի: Դուրս ա գալիս, որ ինչ-որ թվի պետք է բանի տեղ դնի: Եթե այդպես է, թող հայտարարի էդ թիվը, մենք էլ իմանանք ինչ թիվ ա, բերենք էդ թիվը կանգնացնենք, բայց՝ պայմանով, որ էդ դեպքում պիտի գնաս: Եթե ինքը այդպիսի թիվ հայտարարի, ես համոզված եմ, կընկնենք գյուղեգյուղ, քաղաքեքաղաք, կբերենք էդ թիվը: Էդ ամենահեշտ խնդիրը կլինի: Շուշան Պետրոսյանն էր ասում՝ որ Սերժ Սարգսյանը էս երկրի գերագույն հրամանատարը չլինի, էս երկրի վիճակը ո՞նց կլինի: Ոնց որ նա ցարի բոգն ա»:

Րաֆֆի Հովհաննիսյանը Կարապետ Ռուբինյանին ուղղեց՝ ասելով, որ իրենք ինչ-որ թվով մարդիկ չեն բերի, նրանք իրենց կամքով կգան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031