Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է հնարավորինս զգույշ լինել, որպեսզի քեզ չխաբեն և դա չհանգեցնի հիասթափության». Հոգեբանը` օնլայն ծանոթությունների մասին

Մարտ 19,2013 19:44

21-ամյա Արփինեն և 25-ամյա Արսենը ծանոթացել և սիրահարվել են համացանցի միջոցով: «Արսենը  չկարողացավ անտարբեր անցնել իմ նկարների կողքով: Ես էլ նրա մեջ հետաքրքրություն գտա ՝որոշ ժամանակ ինձ անհանգստացնելուց հետո, որովհետև նրա նամակներն էլ յուրովի հետաքրքիր էին»,-պատմում է Արփինեն: Զույգը որոշ ժամանակ շփվում է, և նկատում, որ իրենց մեջ ոչ միայն կապվածություն, այլև համակրանք է ստեղծվել: Տղան առաջարկում է հանդիպել, իսկ աղջիկը սկզբում մերժում է՝ կարծելով, թե այդ  քայլով կշարժի հասարակության զայրույթը. նրանք կսկսեն բողոքել, բամբասել և կվտանգեն իր երջանկությունը, սակայն որոշ ժամանակ հետո հաղթահարում է այդ բարդույթն ու գնում ժամադրության. «Մենք արդեն մեկ տարի շփվում էինք համացանցով, չկար օր, որ անցկացնեինք առանց իրար գրելու: Մեր երկուսի մոտ էլ արդեն ձևավորվել էր խանդը, սերը, ուզում էինք ստուգել և ավելի լավ  ճանաչել իրար»,-ասում է Լիանան: Անկեղծանում է՝  սկզբում մի փոքր  մտավախություն ուներ. «Մտածում էի, եթե մի բան այնպես չստացվի, կմեղադրեմ ինձ նրա հետ շփվելու համար, բայց հակացա, որ ոչ մի երաշխիք չի լինում, եթե նույնիսկ դու նրան ճանաչես այլ հարթակում»,-հավելում է նա: Զույգն այժմ նշանադրվել է և հավանաբար ամռանը կամուսնանա:

Համացանցային ծանոթությունների վերաբերյալ կան բազում կարծիքներ. ոմանք անհեթեթ են համարում վիրտուալ շփումը, ոմանք էլ կարծում են, որ դա ևս միջոց է երջանկությունը գտնելու հարցում: Հոգեբան Աննա Վարդանյանի խոսքով՝ համացանցում մարդիկ ազատ են, անկաշկանդ, քանի որ գտնվում են էկրանից այն կողմ: «Էկրանը նրանց համար պաշտպանիչ նշանակություն ունի, մանավանդ երբ  շփումը իրականացվում է միայն նամակների միջոցով: Մարդիկ  ժամանակ ունեն մտածելու, վերլուծելու համար և երբեմն ներկայացնում է այնպիսի պատասխաններ, որ այլ մջավայրում չէին համարձակվի տալ»: Հոգեբանը նաև հավելում է՝ մարդիկ հասարակության շրջանում հանդես են գալիս իրենց սոցիալական դեմքերով, իսկ սոցցանցերում հանում են այդ դիմակը: Նրանք տուրք են տալիս իրենց երևակայությանը, երազանքներին, իղձերին: Այդ ամենը որոշ չափով անհետանում է վիտուալ աշխարհից  դուրս գալուց հետո:

Համացանցը, սակայն ազատություն շնորհելով մարդուն, նրան կարող է կախվածության ձգել: Ինչպես ասում է հոգեբանը՝ այն ազատությունը, որը շնորհում է համացանցը, կարող է սահմանափակվել միայն օնլայն  տիրույթում և չփոխադրվել իրական կյանք: «Ինձ մոտ եկել է մի հաճախորդ, ով համացանցի միջոցով  սիրահարվել էր մի տղայի, հանդիպել էին, սակայն չէին կարողացել շփվել: Առաջին հանդիպմանը գնացել էին սրճարան և ուղիղ մեկ ժամ ոչինչ չէին խոսել, միայն պատվեր էին տվել: Սակայն երբ տղան, համարյա թե անխոս, աղջկան ճանապարհել է տուն, հեռախսով համացանց է այցելել: Շփումն իրականացվել է օնլայն տիրույթում»:  Հոգեբանի խոսքով՝ համացանցը կարող է նաև սթրեսի պատճառ դառնալ. «Այն  մարդկանց հնարավորություն է տալիս ստեղծել ներկայության մթնոլորտ, բայց ամեն դեպքում դա արհեսատական է, երբեմն մարդիկ  շփոթում են իրենց զգացմունքները՝ հետաքրքրությունը, կապվածությունը խառնում են սիրո հետ: Երբեմն էլ մարդիկ ծանոթանում են ու հիասթափվում, քանի որ հետո տեսնում են իրական մարդուն, ով «կերտել էր իր կերպարը», սակայն իրականում այդպիսին չէ»,-ասում է նա: Ի դեպ, Աննա Վարդանյանը ևս  նորմալ է համարում վիրտուալ ծանոթությունները, սակայն եթե դրանք չեն վերածվում կախվածության և չեն վտանգում մարդու հոգեկան հավասարակշռությունը. «Պետք է ճիշտ օգտագործել ժամանակը: Պարտադիր չէ երկու  տարի շփվել օնլայն միջավայրում, որ հետո  հանդիպեն: Եթե մարդիկ ունեն ընդհանուր նախասիրություններ և հետաքրքրություններ, հնարավոր է, որ նրանց միջև սեր ծագի: Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ պետք է հնարավորինս զգույշ լինել, որպեսզի քեզ չխաբեն և դա չհանգեցնի հիասթափության »,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031