Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» Սերժ Սարգսյանին առաջարկում է հանդիպե՞լ

Մարտ 19,2013 19:26

«Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե մերժված առաջարկությունը փակ ծրարով կրկին անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացնել, կամ Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրել անպարկեշտության մեջ, եւ կամ հացադուլավորին ասել, որ նա հիվանդ եւ սոված է եւ որ երկխոսելու ոչինչ չունի, ապա իսկապես պետք է հայտարարել, որ պարոն Սարգսյանը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, չի պատկերացնում, թե ինչ է կատարվում հանրապետությունում եւ չգիտի, թե այդ կեցվածքը ինչի կարող է հանգեցնել»,-խորհրդարանական հայտարարությունների ժամին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա եւս մեկ անգամ կրկնեց, որ ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է, որ ճշմարիտ, համապարփակ օրակարգով կողմերը հանդիպեն եւ խոսեն: Ըստ բանախոսի՝ միակ ճանապարհը դա է, եւ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե «Ժառանգության» անդամները միակ ճանապարհը դա են համարում: Նրանք գտնում են, որ այստեղ հաղթողներ եւ պարտվողներ չկան. միակ հաղթողը կամ պարտվողը լինելու է պետությունը:

«Վստահ եմ, որ խոհեմությունը կհաղթի եւ միասին կարող ենք համապարփակ, ամբողջական, համարժեք լուծում տանք այս իրավիճակին: Հրապարակի մարդիկ սպասում են այդ համախոհությանը եւ սպասում են, որ կեղծված ընտրությունների արդյունքում ստեղծված ճգնաժամը կլուծենք ի շահ պետության եւ հայրենիքի»,-եզրափակեց Ռուբեն Հակոբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031