Հարգելի Սերժ Սարգսյան,
2013 թվականի փետրվարի 18-ից հետո Հայաստանի ժողովուրդը փորձում է Ձեզ հետ խոսել Նոր Հայաստանի լեզվով՝ ջանքեր չխնայելով ամեն օր այդ լեզուն սովորեցնել Ձեզ:
Նոր Հայաստանի լեզուն և լեզվամտածողությունը մերժում են ավազակի, կողոպտիչի, գողի, կեղծարարի բառապաշարը: Նոր Հայաստանի քաղաքացիները, մերժելով և դատապարտելով Ձեր գործունեությունը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով նախատեսված հանցակազմեր, պատրաստ էր Ազատության հրապարակում լսել Ձեզ Նոր Հայաստանի լեզվով և ներում շնորհել, սակայն Դուք կրկին ձախողվեցիք, չկարողացաք օգտվել նաև անվճար իրավաբանական օգնության կարգով Ձեր համար իմ կողմից պատրաստված դիմումից:
2013 թվականի փետրվարի 18-ին Ձեր կողմից կազմակերպված ժողովրդի քվեի գողությունը հանրահայտ փաստ է, գողացված քվեները պահվում են 1988 պարկերում և գտնվում են Ձեր վերահսկողության տակ, սույն քրեական գործով Ժողովուրդը Ձեզ ներգրավվել է որպես մեղադրյալ: Դուք կարիք ունեք արագ կողմնորոշվելու` խոստովանելու կատարած հանցանքը, հետ վերդարձնելու ժողովրդի քվեն և ներում հայցելու ժողովրդից:
Կարդացեք նաև
Խուսափելով ուղղակի ընդունել 2013 թվականի փետրվարի 18-ի քվեագողության մեղքը՝ Ժողովրդին զրկումեք Ձեզ ներում շնորհելու հնարավորությունից:
Սակայն հետևելով Ձեր վարքագծին և հայտարարություններին՝ պետք է պարզաբանեմ, որ լուրջ մտահոգվելու սահմանաեզրին եք մոտեցել, որ ձախողում եք ընդհանրապես Ձեր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:
Մեղադրյալի իրավունքները պաշտպանելիս շատ կարևոր է նաև նրա մարդկային կերպարի ներկայացումը, հատկապես երբ պետք է հայցես նրա համար ներում շնորհելը:
Ձեր վարքագիծը և հայտարարությունները ավելի են խորացնում այն համոզմունքը որ մնացել էք «փոքր մարդ», սատանայի մարդ արգելափակված մութ զննդանում և անչափ վախենում էք պատասխանատվությունից: