Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանը՝ գրքի մայրաքաղաք»-ն ու միզահոտ գետնանցումը

Մարտ 19,2013 18:59

 

«2012-ին Երևանը դարձավ գրքի համաշխարհային մայրաքաղաք, բայց Երևանի գրքի տոնավաճառն ուղղակիորեն դուրս շպրտվեց երիտասարդական մետրոյի տարածքից, այնպես, կարծես, գիրքը մակուլատուրա է, որից պետք է ազատվել»,- այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Տիկին Զոհրաբյանը նկատի ուներ մետրոյի Երիտասարդական կայարանի հարակից անցումից գրավաճառներին դուրս հանելը: Նա նշեց, որ ԲՀԿ-ն հրավիրել է գրավաճառներին, զրուցել նրանց հետ, լսել նրանց բողքներն ու առաջարկությունները, հարցն այսօր Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամները բարձրացվել են նաև Երևանի ավագանու նիստում: Ըստ Ն.Զոհրաբյանի՝ նրանց որպես փոխհատուցում առաջարվել է ձկան խանութի միզահոտ գենտնացնումն՝ ասելով՝ «ուզում եք, ուզեք, չեք ուզում, մի ուզեք»: Մինչդեռ իշխանությունն, ըստ նրա, պետք է մինչև նրանց դուրս հանելը, լսեր նրանց առաջարկները, որպեսզի գրքի շուկան չկործանվեր: «Երևանի գրքի տոնավաճառը պետք է պահպանվի»,- ընդգծեց Ն.Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031