Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին. «Երբ ժողովրդին դուբինկեքով խփելու հարց է ծագում, լավ էլ կտրուկ քայլերի է գնում»

Մարտ 19,2013 18:47

Ըստ Կարապետ Ռուբինյանի՝ Սերժ Սարգսյանը ոչ թե դանդաղ շտապում է, այլ երբ հերթը հասավ օլիգարխներին՝ «փշի-փշի» է անում:

 

«ՄԱԿ-ի կողմից ուսումնասիրություն կար՝ անկախություն են ստացել պատերազմից հետո 100 երկիր, որոնց կեսը գնացել է խորհրդարանական կառավարման, կեսը՝ միապետական՝ նախագահական կառավարման: Այն երկրները, որոնք գնացել են միապետության, բոլոր երկրներում եղել է բռնապետություն, տնտեսական անկում: Իսկ խորհրդարանական կառավարման անցած երկրները գնացել են ժողովրդավարության ճանապարհով: Սա բալասան ու դեղատոմս չի, բայց նախագահական համակարգը որեւէ շանս չի տալիս, խորհրդարանական կառավարման համակարգը տալիս է գոնե 70 տոկոս շանս»,- այսօր Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի 3-րդ նիստին ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա վստահեցրեց, որ լավ թագավորներ չեն լինում՝ «չինական վիշապի պատմությունը հիշեք, մենք պետք է համակարգը փոխենք»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Սերժ Սարգսյանի այն մոտեցումը, որի մասին նա խոսեց երեկ հրավիրած ասուլիսում: Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, որ ինքը կտրուկ քայլերի չի գնա, դա իր ոճը չէ, եւ ինքը դանդաղ շտապում է: Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Նախ չեմ հավատում, որովհետեւ, երբ որ անզեն ժողովրդի վրա կրակելու հարց է ծագում, կամ դուբինկեքով խփելու, լավ էլ կտրուկ քայլերի են գնում: Էդ հենց օլիգարխներին հասավ գործը՝ արդեն փշի փշի ա հա՞ անում: Հենց օլիգարխների հետ պետք էր կտրուկ քայլերի դիմել, դա նրա միակ շանսն էր, որ ինչ-որ ձեւով Մարտի 1-ի ողբերգությունից հտո մի դրական բան իր կերպարին հաղորդեր…  Չնայած բոլոր խոստումներին, չնայած բարեշրջումներ էին ասում, էս 5 տարիներին ոչ մի դրական առաջարկ չեղավ, միշտ էլ թեւի տակ պահեց օլիգարխներին: Եվ երեկ էլ տեսանք, թե ինչ անհեթեթ բացատրություն տվեց, որ խորհրդարանում օլիգարխներ չկա՜ն, դրանք կարծեցյալ գործարարներ են: Այսինքն՝ էդ մարդը բոլորիս աչքերին նայելով՝ ստում է: Այդքան բան»:

Ավետիք Իշխանյանն էլ կասկածում է՝ «արդյո՞ք եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն ուզենա օլիգարխների հետ կապված ինչ-որ հարցեր լուծել՝ կարո՞ղ է, թե՞ ոչ: Այնպիսի համակարգ է, որ մեկը մյուսից կախված են: Մի հարց է՝ ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anahit says:

    ՍՍ-ի պայքրը օլիգարխների հետ նույնն է,որ կտրի այն ճյուղը,որի վրա նստած է:
    Սաշիկն ու Միշիկը որ ցուցակից դուրս են «աշխատում»,երեվի էդ ի նկատի ունի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031