Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի մոտ կրկին քննարկում է եղել

Մարտ 19,2013 18:21

ԱԺ հայտարարությունների ժամին, այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այսօր հետընտրական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհներ որոնելու համար կրկին հանդիպում է կայացել խորհրդարանի նախագահի մոտ: Հանդիպմանը մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, բացի «Ժառանգությունից»:

Հիշեցենք, որ նախորդ`տապալված քննարկումներից հետո «Ժառանգության» ներկայացուցիչները հրաժարվել էին հետագայում որեւէ համանման քննարկման մասնակցել:

Հանդիպման ժամանակ ներկայացվել է նաեւ ԱԺ հայտարարության նախագիծ: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակի մեղավորը իշխանությունն է`կեղծված ընտրություններով, եւ որ ՀԱԿ-ը պահանջում է ձեւավորել օրինական իշխանություն`գործադիր, օրենսդիր, ՏԻՄ, որը կօգտվի ժողովրդի վստահությունից եւ երկրում կիրականացվի իրական բարեփոխումներ:

Զուրաբյանը հիշեցրեց, որ անցյալ խորհրդակցության ժամանակ ներկայացվել է ՀԱԿ-ի տեսակետը`բարեփոխել ընտրական օրենսդրությունը եւ անցկացնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: «Իշխող կուսակցության կողմից ներկայացրած հայտարարության նախագիծը բացարձակ որեւէ լուծում չի պարունակում այդ ուղղությամբ, այլ ինչ-որ մշուշոտ ձեւակերպումներ`սահմանադրական բարեփոխումների մասին»,- ասաց Զուրաբյանը` հավելելով, որ եթե իշխող կուսակցությունը ցանկություն ունի քաղաքական ուժերի հետ իրական երկխոսության գնալ, ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ փնտրել, այդ հայտարարությունն ուղղակի ծաղր է: Ըստ նրա, այդպիսով իշխանությունը փորձում է ստեղծել ընդդիմության հետ երկխոսելու պատրանք:

Հայտարարության համար Զուրաբյանին հատկացված ժամանակը լրացավ, վերջինս, սակայն, առանց բարձրախոսի փորձում էր մինչեւ վերջ ընթերցել իր հայտարարությունը: Ի պատասխան, նախագահող Հերմինե Նաղդալյանը հորդորում էր, որ Զուրաբյանն ամբիոնը զիջի իր մյուս գործընկերներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031