Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեքսապաթոլոգը` Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության դատին

Մարտ 19,2013 18:22

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի գործի քննությունը:

Դատարանն այսօր լսեց ընդամենը մեկ վկայի, ընդ որում`  սպանության գործին չառնչվող: Հիշեցնենք, որ  Անի նախկին ոստիկանապետի  որդին`  Հարություն Սարգսյանը, սպանությունից բացի մեղադրվում է  նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, արտասահմանից մեքենաներ ներկրելու  և Հայաստանում իրացնելու մեջ, և այս երկու քրեական գործերը քննվում են համատեղ:

Այսօր որպես վկա հրավիրվել էր  Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայում աշխատող  բժիշկ-սեքսապաթոլոգ Սերգեյ Գինեցյանը, ով ընդամենը Հարություն  Սարգսյանից  գնել էր բալագույն   «Մերսեդես» մակնիշի մեքենա: Վկան, չգիտես ինչու,  փորձում էր թաքցնել ,  որ մեքենայի համարանիշները գերմանական են եղել, խնդրում էր  հիմք ընդունել  դատարանում տված իր ցուցմունքը, այլ ոչ թե նախաքննականը, որն էլ հունից հանեց դատախազներին :  «Նախաքննական ցուցմունքի մեջ ասում եք, որ  մեքենան Գերմանիայից է ներկրված, հիմա ասում եք՝ չեք հիշում, թե որտեղից էր բերված, էս հիշողությա՞մբ եք բուժում հիվանդներին» , -նեղվեց դատախազը: Այնուհետ  վկային դիտղություն արեցին, որ այս պահվածքը վերաբերմունք  չէ դատարանի, արդարադատության  նկատմամբ:

Կարեն Եսայանի մոր` Անահիտ Իսկանդարյանի լիազոր ներկայացուցիչն էլ ենթադրեց, որ վկան եկել է թատրոնի բեմադրման, քանի որ սկզբիցևեթ հայտարարեց, թե ճշգրտումներ ունի մտցնելու, և ի՞նչը պիտի ճշգրտի,  եթե չի հիշում նախաքննական ցուցմունքը:  Հարություն Սարգսյանի փաստաբանը   դատարանին հորդորեց դադարեցնել բարոյախրատական ճառեր  կարդալը բժիշկ մարդու գլխին և իրավական գնահատական  տալ նրա պահվածքին: Մյուս վկաները դատարան չէին ներկայացել, ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդեց   բերման ենթարկել նրանց:

Դատը  նշանակվեց մարտի 26-ին և 27-ին: Երկու օր շարունակ դատական նիստ  նշանակելու իմաստն այն է, որ ամբաստանյալին բերում են Երևանից, նա մի օր կմնա Ախուրյանի հատուկ պահպանման խցում, մյուս օրը ևս կմասնակցի դատավարությանը  և նորից կտեղափոխեն կալանավայր: Այսինքն այս ձևով նա ավելի էժան կնստի պետության վրա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031