Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ պատգամավոր. «Մենք մեր երկրի ներսում թշնամիներ չունենք»

Մարտ 19,2013 18:13

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւս անդրադարձավ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին`փաստելով, որ նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է հանգուցալուծում:

Ըստ նրա՝ ուլտիմատումը, դիմակայության սրումը, զիջումների չգնալու արտահայտությունները մեզ որեւէ տեղ չեն տանելու, ավելի են խորացնելու հասարակության, իշխանության եւ քաղաքական ուժերի միջեւ անջրպետը: Արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, ըստ պատգամավորի, հասկանոմ են բոլորը, նաեւ՝ քաղաքական մեծամասնությունը: «Եթե մենք չկարողանանք այս մթնոլորտը լիցքաթափել, նվազեցնելու ենք երկիրը զարգացնելու հնարավորությունները, ունենալու ենք անտարբերություն, հիասթափություն, արտագաղթ, որը համազգային, համապետական լուրջ խնդիր է»,-հայտարարեց դաշնակցական պատգամավորը, ով ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է քաղաքական համաձայնության մեջ:

«Մենք մեր երկրի ներսում թշնամիներ չունենք, տարաձայնություններ, տարբերություններ, այո’, կան, բայց ոչ երբեք թշնամանք, եւ միայն քաղական համաձայնությամբ է հնարավոր փոխել այս իրավիճակը, կարծում ենք դրա համար հիմքեր կան, եթե բոլոր կողմերն իսկապես կոնստրուկտիվ են տրամադրված: Մենք ունենք մեր ճանապարհային քարտեզը եւ կարծում ենք, որ կարելի է այդ ճանապարհով առաջ գնալ»,-հայտարարեց ՀՅԴ խմբցության քարտուղարը` հիշեցնելով ՀՅԴ-ի առաջարկները, որոնք ենթադրում են մեկ տարվա ընթացքում արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը, գնալ 100%-անոց համամասնական ընտրակարգի, բացառել կրկնակի քվեարկությունները, ցուցակները հրապարակել, երկու-երկուսուկես տարվա ընթացքում անցկացնել Սահմանադրական հանրաքվե, գնալ նոր խորհրդարանական ընտրությունների եւ ի վերջո ձեւավորել ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ, երբ ընդդիմությունը կունենա իշխանությանը վերահսկելու գործուն լիազորություններ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հետաքրքիր է, կա մի սկզբունքային հարց ՀՅԴ-ի համար: ԹԵ չէ հաճախ բհկ-ի համն է տալիս:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031