«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը Aravot.am-ի դիտարկմանը՝ համաձայն է արդյոք ՀՀ նախագահի այն հայտարարությանը, որ խորհրդարանում, մասնավորապես ՀՀԿ ցուցակում, օլիգարխներ չկան, ասաց՝ պարտադիր չէ ցուցակում լինեն, ընդհանուր վարվող քաղաքականությունն է այդպիսին.«Ես իրենց ցուցակին չեմ տիրապետում, բայց համենայնդեպս, այնտեղ, խորհրդարանում, առանց բացառության, երկրի ամենահարուստ դեմքերն են»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ