Այսօր Թբիլիսիում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարի մեջ են մտնելու նաեւ 55 եւ 60 կգ քաշայինները:
Հայաստանի հավաքականի ամենափորձառու անդամը` 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, մեկնարկային գոտեմարտում հանդիպելու է հունգարիայի ներկայացուցիչ Բենսե Ժուհաշի հետ, իսկ Նարեկ Սանոյանը` 60 կգ քաշային կարգ, պայքարն սկսելու է Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Միկոլա Այվազյանի հետ գոտեմարտով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ