Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Մարտ 19,2013 17:45

Քաղաքական գործընթացներում ամենաանհետաքրքիր բանը ձանձրալի դառնալն է։ Երբ քայլերդ միատեսակ ու միապաղաղ են, շատ շուտ հոգնեցնում ես, ինքնասպառվում։ Իսկ ասելիք չունեցող առանցքի շուրջ, որպես կանոն, համախմբում չի լինում։

Անցած տարիներին այդպիսի սովորական առօրյա դարձան հանրահավաքները՝ գրեթե նույն տեքստային ելույթներով, նույն հռետորաբանությամբ ու պահանջներով։ Վերջին մեկ-երկու ամսում արդեն հասցրին սովորական դառնալ քաղաքական հացադուլները։ Ո՜չ հանրահավաքներով, ո՜չ էլ հացադուլներով հայ հասարակությանն այլևս զարմացնել չես կարող։ Զարմացնել կարող ես, թերևս, միայն հստակ ասելիքով։ Փաստ է, որ ասելիքի ու ծրագրերի բացակայությունը հյուծում է քաղաքական օրգանիզմը, ինչին այսօր մենք ականատես ենք ընդդիմադիր բևեռում։

Վերջին օրերի քաղաքական թոփ թենի առաջին հորիզոնականում ընդդիմության ներկայացրած ստվերային կառավարության կազմն էր։ Հետաքրքիր է, որ «կառավարության» անդամներին ներկայացնում են ոչ թե Րաֆֆու թիմակիցները, այլ մարդիկ, ովքեր նախկինում մի քանի անգամ նման փորձեր արել են։ Եվ այս պարագայում անգամ կարևոր չէ, թե ում ինչ են բաժին հանում։ Կարևորություն են ստանում պարզունակ քայլերը, աթոռակռիվը, ինքնանպատակ, հանուն պաշտոնի իշխանատենչությունը։

Թերևս, այս պարագայում ավելի հասկանալի է դառնում Րաֆֆու հացադուլը, քանի որ այլևս չի կարողանում կառավարել իր կողմից սկիզբ դրված պրոցեսը։ Հացադուլը որոշ իմաստով նաև հուսահատության դրսևորում է, որը, որպես կանոն, կիրառում են ամենածանր պահերին։ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հենց այդ ծանրագույն փուլում է։ Եվ հացադուլին վերջ տալ-չտալու հարցը պետք է լուծվի հենց իր թիմում, թիմ, որտեղ յուրաքանչյուրը որպես առանձին թիմապետ է հանդես գալիս։

Քաղաքական թոփ թենի երկրորդ հորիզոնականում Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարցն է։ Ընդդիմադիր բոլոր ուժերը հայտարարեցին, թե ավագանու ընտրություններին գնում են առանձին ցուցակներով։ Փաստ, որը վկայությունն է այն բանի, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն անգամ այս հարցում միասնական չեն, դրանց առանցքում անհատներ են կանգնած, ովքեր ամեն գնով տենչում են իշխանության։ Ավագանու տեղերի համար պայքարում ընդդիմադիրներն իրականում պայքարելու են ոչ թե իշխող կուսակցության, այլ միմյանց դեմ։ Նախագահի ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերի թիվ մեկ խնդիրն է ապացուցել, որ իրենք դեռ կան ՀՀ քաղաքական դաշտում։ Իսկ ՙԺառանգությունը՚ պետք է կարողանա ապացուցել, որ իր ստացած տոկոսները պատահականություն չէին։

Նախագահի երեկվա ասուլիսը տվեց հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, միաժամանակ այն քաղաքական ազնվության և անկեղծության դրսևորում էր։ Հայտնի է, որ ազնիվ ու անկեղծ կարող է լինել միայն ուժեղը։

Ով՝ ով, գոնե Դուք, պարոն Հովհաննիսյան, պետք է իմանայիք, որ ընդունված չէ մի բան մտածել, երկրորդ բանը հայտարարել հանրահավաքներին, երրորդի շուրջ փորձել բանավիճել, չորրորդը պատմել թիմակիցներին։ Ազնվությունն ու անկեղծությունն ավելի մեծ արժեքներ են։

Առիթից օգտվելով՝ միանում եմ բոլոր հորդորներին և դիմում Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրանքով դադարեցնել հացադուլը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anahit says:

    Այս տղան իր բոցաշունչ երիտհանրապետական ելույթով որքան է հիշեցնում Վազգեն Խաչիկյանին:Արգելակներիդ սեղմիր,տղա, վերջը մեղք կլինես,վառ օրինակը առջեվումդ է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031