Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի խիղճը մաքուր է

Մարտ 19,2013 17:30

«Իսկապես, մենք մտածում էինք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարող են այն հարթակը դառնալ, որն ընդդիմադիր ուժերին միավորվելու, այդ ընտրություններում քաղաքական պայքարի ճանապարհով գնալու հնարավորություն կտար եւ ՀՅԴ-ն դրա համար արել է ամեն հնարավորն ու անհնարը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը`պատասխանելով հարցին`ինչո՞ւ այդպես էլ չկայացավ ընդդիմադիր ուժերի համախմբում, ինչի շուրջ բանակցություններ էին սկսվել, ովքե՞ր էին մեղավորները: Դաշնակցական պատգամավորի խոսքով՝ քննարկումներ են տեղի ունեցել «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի հետ, թե միասին, թե առանձին-առանձին, սակայն մոտեցումների տարբերությունները թույլ չտվեցին միավորվել եւ միասնական ցուցակ կազմել:

«Դաշնակցության խիղճը մաքուր է, քանի որ մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի քաղաքական ուժերը համաձայնության գան: Յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին կմասնակցի այդ ընտրություններին, սակայն դա չի նշանակում, որ համագործակցությունը կդադարեցվի: Արդեն Երեւանի ավագանու ընտրություններից հետո, հնարավոր է, բարենպաստ պայմաններ ստեղծվեն համատեղ աշխատանքի համար»,-ընդգծեց Վարդանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031