Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկած ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հենց մեկնարկային օրը Հայաստանի հավաքականն առաջին կորուստը տվեց:
96 կգ քաշային կարգում հանդես եկող Էդգար Ենոքյանը, որ վիճակահանությամբ ազատ էր 1/16 եզրափակչից, երկրորդ փուլում առավելության հասավ մոլդովացի Նիկոլա Սեբանի նկատմամբ: Սակայն նա հաջորդ իսկ գոտեմարտում պարտվեց Ալբանիայի ներկայացուցիչ Էգզոն Շալային: Եվ քանի որ վերջինն էլ իր հերթին դուրս մնաց պայքարից, Էդգարը, կանոնակարգի համաձայն, վերածվեց հանդիսականի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ