Թբիլիսիում այսօր մեկնարկել է ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին ամբողջական կազմով մասնակցում է նաեւ Հայաստանի ազագային հավաքականը:
Առավոտյան սկսված պայքարում 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, սկսելով 1/8 եզրափակչից, միմյանց հետեւից պարտության մատնելով ֆրանսիացի Էրիկ Մաքսիմ Ֆիկեին, բելառուսցի Ալեքսանդր Կոնտոեւին եւ մոլդովացի Միխայիլ Սավային, մտել է եզրափակիչ եւ երեկոյան Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար գոտեմարտելու է Թուրքիայի ներկայացուցիչ Վակուպ Գոռի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ