Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Սերժ Սարգսյանն ինձ համար նախագահ չէ»

Մարտ 19,2013 16:46

Մարդ, ով իր հասարակական եւ քաղաքական գործունեության զգալի մասը ծախսել է ուտելու վրա, հիմա բնականաբար պետք է զարմացած լինի, որ որեւէ մեկը ութ օր որեւէ բան չի ուտում

«Ես գնամ` ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքս ինձ եմ հարցնում՝ գնամ ինչի՞ մասին բանակցեմ. աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը, ասաց. «Սերժ Սարգսյանի համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է ութ օր սոված մնալ, դա նրա համար խելահեղության ամենամեծ օրինակն է: Պատկերացնո՞ւմ եք՝ ութ օր չուտել. մարդ, ով իր հասարակական եւ քաղաքական գործունեության զգալի մասը ծախսել է ուտելու վրա, հիմա բնականաբար պետք է զարմացած լինի, որ որեւէ մեկը ութ օր որեւէ բան չի ուտում»:

Նիկոլ Փաշինյանը «հասկանում է», թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնացած է: Ըստ Փաշինյանի, Սերժ Սարգսյանն իր վրա է վերցրել այդ ամենը եւ եթե ինքն էլ ութ օր սոված մնար, այնքան դառնացած եւ չարացած կլիներ աշխարհի վրա, որ աշխարհը կործանելու օպերացիա կնախապատրաստեր:

Ի դեպ, լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերում նախագահի այլ հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց, հեռացավ, հայտարարելով՝ «Նախագահն ո՞վ է: Սերժ Սարգսյանն ինձ համար նախագահ չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Դե հիմա ինչպես չասես` ոնց որ դու ավելի դառնացած ես երևում (կարծում եմ դա обиженник-ի հայերեն տարբերակն է),պարոն երեսփոխան, գոնե հիմա հաստատ գիտե՞ս…նախագահը Րաֆֆին ա՞, բա առաջ ասում էիր Լևոնն ա, Րաֆֆիին էլ իսկի մարդու տեղ չէիք դնում շեֆիդ հետ…

  2. Maxim says:

    Մի մարդ, որի կյանքի և գործունեության իմաստը, լիքը տաշտակից օգտվելու սկզբունքն է: Մի մարդ,
    որը մինչև հայաստանում պաշտոնի անցնելը կիսաքաղց է եղել, իսկ Երևանում սովորելու տարիներին
    լրիվ քաղցած, ապա նման մարդը՝ միանշանակ Ռաֆֆի Հովհաննիսյանին չի հասկանա, որի համար
    կյանքում գլխավորը բոլորովին այլ արժեքներն էն:

    • Հրանտ Պապիկյան says:

      Դուք Ձեր գրածի իմաստը ըմբռնու՞մ եք… ինչպես ասում են` արջը յոթ երգ գիտի,… բայց երգել չգիտի’

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հրանտ Պապիկյան (1) – Հայաստանում եղել է 2008 թվի նախ. ընտրությունները,որում մասնակցում էր Լևոնը: Իսկ 2013 թվին Րաֆֆին մասնակցեց:

    Նիկոլը և Րաֆֆին լավ քաղաքական թիմ են. ես ոչ մի դառնություն չեմ տեսնում իրենց մեջ,այլ քաղ.պայքար:

    • Հրանտ Պապիկյան says:

      Խոփը գլորվել, պուտուկին է դեմ եղել… այո, որպես թիմ լավն են միգուցե, բայց ամեն փայլփլուն բան ոսկի չէ և ամեն թիմ չէ, որի հետագա քայլերը որևէ կապ են ունենում նախկինում բարձրաձայնված “ծրագրերի” հետ: Նույն ԼՏՊ-ի թիմը Ձեզ օրինակ: Իսկ եթե մի ՀՐԱՇՔՈՎ այս “թիմը” գա իշխանության` ընդամենը մի տարի չանցած բոլորը դրանում կհամոզվեն: ՈՒղղակի մեր Հայաստանը փորձադաշտ չի, ոչ էլ կոկա-կոլայի կափարիչ` որ անընդհատ “ԿՐԿԻՆ ՓՈՐՁԵՆՔ” : Միգուցե Ձեր Ամստերդամի հեռվից սա հետաքրքիր ԹԱՄԱՇԱ է, բայց մեր տառապանքը փորձ ունի: Փրկիչներից ու “մեսիաներից” կուշտ ենք…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031