Լրահոս
Օրվա լրահոսը

«Էմփիրեյ» խմբի մենակատարը` շաբաթ օրվա իրենց համերգի մասին. «Թույլ չենք տա քաղաքականացնեն»

Մարտ 19,2013 16:17

«Մենք թույլ չենք տա, որ մեր համերգը դառնա քաղաքական ակցիա: Միայն Հայաստանում է, որ դեռ ասում են ռոքը բողոք է, 40 տարի է՝ աշխարհում նման հարց չկա…Ազատության հրապարակում ոչ ՀԱՄԱՍ խմբավորման անդամներն են, ոչ էլ մեր դարավոր թշնամիները՝ մեր քաղաքացիներն են: Մեր երաժշտության կարիքը, եթե մի տեղ կա, այդ ժամանակ հաշվի չենք առնում, թե մեր դիմացի լսողն ինչ քաղաքական հայացքներ ունի: Մեր համերգը ոչ մի լոզունգի տակ չի մտնում, թույլ չենք տա մեր համերգը քաղաքականացվի»,- Aravot.am-ին շաբաթ օրը Ազատության հրապարակում նախատեսված «Էմփիրեյ» ռոք խմբի համերգի վերաբերյալ ասաց խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը:

Նա մտավախություն չունի, որ իրենց համերգը հենց քաղաքական ակցիա էլ կդիտվի. «Ցանկացած քաղաքական գործիչ, եթե ցանկություն ունենա իր գործընթացների ժամանակ մեր երաժշտությունը լսել, մենք նրան այդ հնարավորությունը կտանք»:

Ս. Մանուկյանի համոզմամբ, հենց մտավորականները պետք է ներգրավվեն քաղաքականության մեջ, որովհետեւ քաղաքականությունն էլ է մտքի հետ կապված. «Մեզ համար միակ քաղաքական ուժը, կուսակցությունը, որը առաջնային է` մեր հասարակությունն է: Կուսակցականացված երեւույթներից հեռու եմ ու ինձ հետաքրքիր չէ»:

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում Ր. Հովհաննիսյանի հացադուլին, ներքաղաքական զարգացումներին՝ Ս. Մանուկյանն ասաց. «Երկրում կան ծայրահեղ գերլարված լուծում պահանջող խնդիրներ, որոնք բերում են ծայրահեղ պայքարի այս միջոցներին: Այսինքն՝ օդից չի ծնվել այս ամեն ինչը: Քաղաքական գնահատականներ չեմ ուզում տալ, բայց գոնե մի բանում համոզված եմ, որ շատ ափսոս, որ 5 տարին մեկ մեր հասարակությունը ինչ-որ բանի է տրամադրվում, երկրում ինչ-որ փոփոխություններ է ուզում անել: Եթե ինչ-որ զանգված ուզում է, որ այս երկրում փոփոխություններ լինեն, չի նշանակում, որ այդ զանգվածը երկրի թշնամին է: Կակ ռազ, այն ակտիվ զանգվածն է, որը սիրում է իր երկիրը ու մտահոգությունն արտահայտում է տարբեր միջոցներով, պետք չէ խեղդել հասարակության այդ առողջ հատիկը: Իներտ հատվածը ներքին հարցերում էլ է անտարբեր, արտաքին վտանգի դեպքում էլ էլի լինելու են անտարբեր ու մի կողմ քաշվեն: Էլի նույն ակտիվ զանգվածն է թե’ ներքին խնդիրների, թե’ արտաքին մարտահրավերների ժամանակ ոտքի կանգնելու: Պետությունը հասարակության այդ հատվածով է ուժեղանում, դրա համար քաղաքական ուժերը մեթոդ պետք է գտնեն այդ հասարակությանը չհիասթափեցնելու: Չեմ ուզում անդրադառնալ ոչ իշխանության, ոչ ընդդիմության քայլերին: Ինձ համար հետաքրքիր է` ինչ է անում հասարակությունը, եւ հասարակության քայլերի, պարտադրանքի ներքո էլ իշխանություններն ու ընդդիմությունը պարտավորված կլինեն գտնել իրավիճակից դուրս գալու լուծումներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anush says:

    Խելացի մեկնաբանություն չեզոք մարդու կողմից Եթե չեք օգնում գոնե մի խանգարեք, կամ յուրաքանչյուրը թող անի իր գործը,լինի իր տեղում.

  2. MRH says:

    Եթե «Էմփիրեյ» ռոք խումբն ու նրա մենակատար Սարգիս Մանուկյանը չի համակրում այս պայքարն ու Ազատության հրապարակում համերգ է տալու միան նրա համար, որովհետև այնտեղ մարդիք են հավաքված, ապա ավելի լավ է չտա այդ համերգը: Ես հրապարակում եմ, որովհետև պայքարում եմ ու պայքարում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Մեր քաղաքացիների մի մեծ զանգված այսօր Ազատության հրապարակում ցանկանում է տեսնել համախոհների, այլ ոչ թե իրենց գովազդա ապահովողների: Հարգելի Սարգիսին խորհուրդ կտամ լինել ավելի ազնիվ ու շիտակ: Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանն ու նրա կոմսոմոլները վարչահրամայանակն լծակներով «Էմփիրեյ» – ի համար մասսա կարող են հավաքել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031