2012 թվականի Հայաստանի մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) գնահատվել է 0.729 միավոր, գտնվելով մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում, որտեղ 187 երկրների և տարածքների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը: Քանի որ ՄԶՀ հաշվարկման հիմքում ընկած տվյալներն ու մեթոդները փոխվել են՝ Հայաստանին առնչվող արժեքները և դիրքերը հնարավոր չէ համեմատել մարդկային զարգացման նախկին զեկույցներում հրապարակված ցուցանիշների հետ:
1990թ.-ից մինչև 2012թ. Հայաստանի ՄԶՀ-ի արժեքը 0,628-ից աճել է 0,729, այսինքն 16 տոկոսով, կամ միջին տարեկան աճը կազմել է մոտ 0.7 տոկոս:
1980թ.-ից մինչև 2012թ. Հայաստանի կյանքի սպասվող տևողությունը ավելացել է 3.5 տարով, կրթության միջին տևողությունը՝ 1.6 տարով, իսկ կրթության սպասվող տևողությունն ավելացել է 2.3 տարով: 1990-2012թթ. Հայաստանի մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) աճել է շուրջ 96 տոկոսով:
2012թ. Հայաստանի ՄԶՀ 0,729 արժեքը ցածր է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբի միջին 0,758-ից, և ցածր է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին 0,771-ից: Եվրոպայից և Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանին 2012 թ. ՄԶՀ-ի դիրքով և բնակչության թվով առավել մոտ են Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են ՄԶՀ 72-րդ եւ 82-րդ տեղերը:
2010թ. Մարդկային զարգացման զեկույցը ներկայացրեց բազմակողմանի աղքատության համաթիվը (ԲԱՀ), որը սահմանում է նույն տնային տնտեսություններում կրթության, առողջության և կենսամակարդակի բազմակի անհամաչափությունները: Հայաստանի ԲԱՀ արժեքը, որը բազմակողմանի աղքատ բնակչության մասն է` ճշգրտված զրկանքների ինտենսիվությամբ, կազմում էր 0,001 և Հայաստանը փոքր – ինչ առաջ է Վրաստանից եւ Ադրբեջանից, որոնց ԲԱՀ արժեքները եղել են 0,003 և 0,021 համապատասխանաբար:
Հովհաննես Սառաջյան
ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատու