Մարդկային ձգտումների հիմքը երջանկության ձգտումն է: Մարդիկ ամբողջ աշխարհում ձգտում են ապրել երջանիկ և գոհացուցիչ կյանք, որը հեռու կլինի վախից ու կարիքից, և ներդաշնակ բնության հետ:
Այնուամենայնիվ, հիմնական նյութական բարեկեցությունը միայն անիրական պատրանք է մեծ թվով մարդկանց համար, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Իսկ շատ-շատերի համար էլ կրկնվող սոցիալ-տնտեսական ճգնաժամերը, բռնություններն ու հանցագործությունները, շրջակա միջավայրի քայքայումը և կլիմայի փոփոխության ընդլայնվող սպառնալիքները մշտապես գոյություն ունեցող վտանգներ են:
Անցյալ տարի տեղի ունեցած Կայուն զարգացմանը նվիրված Ռիո+20 կոնֆերանսի ժամանակ ՄԱԿ-ի անդամ երկրները համաձայնեցին, որ անհրաժեշտ է կայունության զարգացման հավասարակշռված մոտեցում մշակել, որին հասնելու համար պետք է ինտեգրացնել նրա երեք սյուները՝ տնտեսական աճը, սոցիալական զարգացումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը: Նրանք գիտակցեցին, որ քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնողներին ավելի լավ տեղեկացնելու համար առաջընթացի ավելի լայն միջոցները պետք է լրացնեն համախառն ներքին արդյունքը:
Ես շատ ոգևորված եմ որոշ կառավարությունների՝ բարեկեցության ամբողջական ցուցանիշների վրա հիմնված քաղաքականություն նախագծելու ջանքերով: Կոչ եմ անում մյուսներին էլ հետևել այս օրինակին:
Կարդացեք նաև
Երջանկության առաջին միջազգային օրվա առիթով եկեք բոլորս միասին ամրապնդենք մեր հանձնառությունը ընդգրկուն և կայուն մարդկային զարգացման մասին, ինչպես նաև վերականգնենք ուրիշներին օգնելու մեր խոստումը: Աջակցելով համընդհանուր շահերին մենք հարստացնում ենք ինքներս մեզ: Կարեկցանքը նպաստում է երջանկությանն ու աջակցելու է կառուցել այն ապագան, որը մենք ուզում ենք: