Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժամանակին ջերմ վրացա-ադրբեջանական հարաբերություններն այսօր լարված են

Մարտ 19,2013 16:07

Այսօր «Արմատ» ակումբի հյուրերն էին վրացագետ Ալիկ Էրոյանցը և ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը, ովքեր խոսեցին Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների վատթարացումների մասին և դրա հետևանքները Հայաստանի համար թեմայի շուրջ:

Ալիկ Էրոյանցի կարծիքով՝ ժամանակին ջերմ վրացա-ադրբեջանական հարաբերություններն այսօր բավականին լարված են և դա չէր կարող ազդեցություն չունենալ Վրաստան-Հայաստան հարաբերությունների վրա: « Ներկայումս մենք շատ շահեկան փուլում ենք գտնվում»: Նրա խոսքերով՝ իրականում այս հակամարտությունները վաղուց էին սկսել, պարզապես դրանց մասին չէր բարձրաձայնվում:

Վրաստանում այժմ լարված է ներքաղաքական իրավիճակը՝ Սահակաշվիլի-Իվանիշվիլի հարաբերությունները, և այն հարցին, թե ըստ նրանց ո՞ր ուժն է ավելի ծանրակշիռ՝ պարոն Էլոյանցը պատասխանեց, որ Սահակաշվիլին վերջերս այնպիսի քայլեր է անում, որոնցից հստակ կարելի է հասկանալ, որ նա կորցնում է իր իշխանությունը: «Ներքաղաքական իրավիճակը Վրաստանում բավականին լարված է, այս երկու կողմերը ոչ մի առիթ բաց չեն թողնում միմյանց քննադատելու համար»:

Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի խանդը չի ազդի Վրաստան-Հայաստան հարաբերությունների լավացման վրա, ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը պատասխանեց, որ Ադրբեջանն այսօր լուրջ մտահոգություններ ունի Կարս-Ախալքալաք երկաթգծի փակման մասին, քանի որ խոսակցություններ են գնում աբխազական երկաթգծի բացման մասին, որը և´ Հայաստանի, և´ Վրաստանի համար շատ շահավետ կլինի: Ադրբեջանագետը համոզված է, որ Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո վրաց-ադրբեջանական հակամարտությունները կխորանան:

Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031