Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. ԳԹԿ-ն շտեմարան է գրում, ինքն էլ փորձաքննում ու վաճառում

Մարտ 19,2013 16:02
anahit baxshyan

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր «Հայելի» ակումբում խոսելով Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կարգավիճակից, փաստեց, որ քննությունների հետ կապված ամեն ինչ դրված է այդ կառույցի վրա, ընդհուպ մինչեւ դիմորդների գրավորների ստուգումն ու գնահատումը: «Պարզվում է՝ 2008 թվականից հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաների գրավորների գնահատման մեջ կա, այսպես կոչված, «պնդումների փունջ» առաջադրանքի ձեւ: Հարցին ճիշտ պատասխանելու դեպքում շրջանավարտը ստանում է մեկ միավոր, սխալի դեպքում՝ մինուս մեկ, չգիտեմի պարագայում՝ զրո: Մինուս մեկ գնահատական ՀՀ ոչ մի չափորոշիչով սահմանված կամ ամրագրված չէ: Հետեւաբար Ձեր միջոցով այս հարցը բարձրացնում եմ, վաղը ԱԺ-ում էլ ենք բարձրացնելու, թե ի՞նչ տրամաբանությամբ է սխալ պատասխանը մինուս մեկ գնահատվում: Ստացվում է, որ յուրաքանչյուր առաջադրանքում եթե 6 պնդում կա, եւ 3-ին սխալ պատասխանելու արդյունքում գիտեցածի եւ չգիտեցածի հանրագումարը զրո է ստացվելու»,-նշեց փորձագետը:

Տիկին Բախշյանը տեղեկացրեց, որ ի պատասխան այս մտահոգության՝ ԿԳ նախարարությունից պատասխանել են, որ 2008-ից կիրառվում է այդ ձեւը եւ գնահատման հետ կապված լուրջ խնդիրներ չեն առաջացել:

Ըստ կրթության ոլորտի փորձագետի, ԳԹԿ-ն միակն ՊՈԱԿ-ն է, որի կոլեգիալ կառավարման խորհուրդը պայմանագիր կարող է կնքել իր կողմից ընտրված տնօրենի հետ: «Հանրակրթական բոլոր դպրոցները եւս ՊՈԱԿ-ներ են, սակայն դպրոցներում կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ, ի հակասություն «Հանրակրթության մասին օրենքի», մինչ օրս պայմանագիր է կնքում մարզպետը: Ի դեպ, ԳԹԿ-ի կանոնադրության մեջ գրված է, որ լիազորված մարմնի ղեկավարը չի կարող միաժամանակ լինել կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նախագահ, այնինչ ԳԹԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի նախագահը ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն է»,-շեշտում է Բախշյանը:

Նրա խոսքով, չգիտես ինչու միայն ԳԹԿ-ին է վերապահված

շտեմարանների փորձաքննության իրավունքը, մինչդեռ դա պետք է աներ նաեւ Կրթության ազգային ինստիտուտը, որի պասիվության պատճառը բանախոսը չգիտի: Շտեմարանների աժիոտաժի հետ կապված էլ փորձագետը հավելեց, որ կա հզոր բիզնես՝ շտեմարանների, աշխատանքային տետրերի եւ այլնի, որը շրջանցում է մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Գնումների մասին օրենքով» մրցույթ հայտարարելը. «ԳԹԿ-ն ինքը գրում է, ինքը փորձաքննում, տպագրում սեփական տպարանում, հետո վաճառում եւ ստանում եկամուտ, թե այդ ամենից ի՞նչ հարկեր են մուծվում, եւ մուծվո՞ւմ են արդյոք, դա հարցի մյուս կողմն է, որը նույնպես օդում է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031