Հարձակումներն իրականացվել են հիմնականում շիաներով բնակեցված վայրերում և մայրաքաղաք Բաղդադի մի քանի թաղամասում
Իրաքում ռմբակոծությունների և այլ տեսակի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 50, վնասվածքներ է ստացել 160 մարդ:
Հարձակումներն իրականացվել են հիմնականում շիաներով բնակեցված վայրերում և մայրաքաղաք Բաղդադի մի քանի թաղամասում, այդ թվում Սադր Սիթի թաղամասում և լավ պաշտպանված «Կանաչ գոտու» մոտակայքում, որտեղ տեղակայված են Արևմուտքի պետությունների դեսպանատները:
Հարձակումների հարամ որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:
Կարդացեք նաև
Իրաքում երեքշաբթի օրը տեղի ունեցած բռնություններն իրականացվել են Միացյալ Նահանգների կողմից Իրաքի ներխուժման 10-րդ տարելիցի նախօրեին: Երկրում, բացի այդ, մեկ ամսից կկայանան երեք տարվա ընթացքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները:
Երկրի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ ապրիլի 20-ին կայանալիք ընտրությունները կհետաձգվեն վեց ամսով Անբար և Նինվե մարզերում՝ թեկնածուներից մի քանիսի կյանքին սպառնացող վտանգի պատճառով:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»