Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ իմանայի՝ Հովհաննես Թումանյանը պիտի խոսի, կգնայի, կչոքեի առաջը». Լևոն Իգիթյան` «քաղաքի կենտրոնը մեյմունության տեղ չի»

Մարտ 19,2013 15:50

Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, որ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքները «մեյմունություն» ու «բոշայություն» են, իսկ հանրահավաքի մասնակիցները «թամաշա» անելու համար են հավաքվում, բուռն քննարկումների թեմա է դարձել: «Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց Լևոն Իգիթյանին՝ պարզելու, թե ինչո՞վ են նրա համար անընդունելի հետընտրական այս զարգացումները:

– Պարո՛ն Իգիթյան, ինչո՞ւ եք կարծում, թե մարդիկ «մեյմունություն» են անում Ազատության հրապարակում:

– Նորից եմ կրկնում՝ քաղաքի կենտրոնը մեյմունության տեղ չի: Պալատկա դնելն օպերայի մոտ՝ դա բոշայություն է: Նորից նույն բանը կրկնում եմ, հիմա ում դուրը եկել է, ում դուրը չի եկել, ես իմ կարծիքը դրա պատճառով չեմ փոխելու: Մայրաքաղաքն ուրիշ բան է, քաղաքը՝ ուրիշ բան, սովորական բնակավայրը՝ ուրիշ բան: Ո՞վ ասաց, որ եթե Արևմուտքում նման բաներ անում են, մենք էլ պիտի կրկնենք: Այս քաղաքն իր սահմանադրությունն ու չգրված օրենքն ունի:

– Այդ դեպքում որպես մշակութային գործիչ Դուք պայքարի ի՞նչ մեթոդ եք առաջարկում ժողովրդին, եթե հանրահավաքը «մեյմունություն» եք համարում:

– Ժողովրդի հետ խոսելու համար պիտի Հովհաննես Թումանյան լինես մինիմում: Պիտի հանճար լինես, բայց էսօր ով մի հատ քարի վրա կանգնում է, ժողովրդի հետ սկսում է խոսել, հա՞: Սովորական, միջակ հնարավորությունների տեր մարդիկ ելույթներ են ունենում, էս ի՞նչի ենք վերածել մեր հասարակությունը: Աստված տար, այնպես անեինք, որ Հովհաննես Թումանյանը կարողանար կենդանանալ: Որ իմանայի՝ Հովհաննես Թումանյանը պիտի խոսի, կգնայի, կչոքեի առաջը, կլսեի: Ես ո՞ւմ լսեմ փողոցում, չեմ հասկանում: Էն ի՞նչ պիտի ասեն, որ ես չգիտեմ: Էդ ի՞նչ հանճար է կանգնած խոսում, որ ես գնամ լսեմ, այ մարդ: Գիրք կարդալու ժամանակ չունեմ, թամաշայի՞ գնամ: Նախագահի թեկնածու լինելը ստատուս չի, հեղինակություն չի: Ուրեմն ով թեկնածու է, ես պիտի կանգնեմ ու լսեմ, թե ինչ է խոսում: Ինձ հետաքրքիր չի իրա կարծիքը, իրա ելույթը, իրա մտքերը ինձ չեն հետաքրքրում: Էս աշխարհում շատ ավելի հետաքրքիր ու խելոք մարդիկ կան:

– Բայց Ձեզ ոչ ոք չի ստիպում գնալ և լսել նրան, միաժամանակ Դուք իրավունք չունեք մարդկանց պայքարը «թամաշա» ու «մեյմունություն» որակելու: Հասարակությունն իր պահանջն է ներկայացնում Ազատության հրապարակում, մարդիկ մի տեսակ մոլորված են, արդարություն են պահանջում:

– Թող գնան սովորեն, ես մոլորված չեմ, փոքրուց մոլորված չեմ եղել: Մարդկանց ինքնահաստատման խնդիրը մինչև 20 տարեկանն է լուծվում: Քսանից հետո ով ինքնահաստատման խնդիր ունի, նրանք վտանգավոր մարդիկ են: Էլ չեմ ասում՝ էնտեղ 40-50 տարեկան մարդիկ կան, որ իրենց տեղը չեն գտել էս կյանքում, չեն իմանում՝ իրենք ո՛վ են:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Anahit says:

    Մտավորական կոչվող այս տեսակը հասարակության համար խիստ վտանգավոր է: Հարգելի թղթակիցներ,գոնե հարցեր մի տվեք նման մտավոր հետամնաց մտավորականներին,թող առայժմ հարկատուների հաշվին սնվեն,մինչեվ կգա Հովհաննես Թումանյանի ժողովրդին հաշվետու լինելու պահը:

  2. Քաղաքացի says:

    տեղով մեյմուն ես, մի հատ ֆասոնիդ նայե

  3. Կարո Մելիքյան says:

    Ժողովրդի հասցեին նման արտահայտությունները ,մեյմունություն,բոշայություն հենց իրեն է գնահատում իր մտապարունակությամբ;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031