Նոր հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը ուղղված կլինի բարելավելու բոլոր նախարարությունների եւ մարդկային գործունեությանը վերաբերող բոլոր ոլորտները: Սակայն ծրագրի անավարտ լինելու պատճառով այն դեռ ամբողջական չէ եւ վերջնականորեն պատրաստ չէ:
Այսօր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի Քաղաքացիական հասարակության ցանցի ոլորտային խմբերի նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին նոր պետության նախաձեռնությամբ եւ հրամանով ստեղծված ծրագրի քաղաքացիական հասարակությանը հանձնվելու եւ ծրագրի հիմնական կետերը:
Վերոնիկա Մելիքյանի ներկայացմամբ, ծրագիրն ի կատար է ածվելու 2013-2025 թթ.: Այն իր մեջ ներառում է մարդկային գործունեության եւ ընդհանրապես երկրում առկա խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները: Վերոնիկա Մելիքյանի կարծիքով, այժմ Հայաստանում մեծ խնդիր է իրենից ներկայացնում արտագաղթը եւ լուրջ ուշադրության կարիք ունի գյուղատնտեսության ոլորտը:
Այն հարցին, թե ծրագիրը ե՞րբ վերջնականապես պատրաստ կլինի եւ ենթակա կլինի՞ կառավարության ներկայացմանը, Վերոնիկա Մելիքյանը պատասխանեց. «Նման ծրագրերը վերանայման են դրվում ամեն 5 տարին մեկ: Սա անհրաժեշտ է առկա թերությունների դուրսբերման եւ շտկման համար: Ծրագրի արդյունավետության համար այն կքննարկվի բոլոր նախարարությունների ներկայացուցիչների հետ` ուշադրությունը սեւեռելով ոլորտում առկա խնդիրներին: Ծրագրի պատրաստ լինելու հնարավոր տարեթիվը 2017 թ. Է»:
Կարդացեք նաև
Աննա ԹԱՄԱՄՅԱՆ