Լրահոս
Օրվա լրահոսը

Գարնանը սրվում են շնչառական ալերգիաները

Մարտ 19,2013 15:31

Ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը «Արմատ» մամուլի ակումբի այսօրվա ասուլիսի ժամանակ խոսեց գարնանային ալերգիաներից, եւ թե ինչպես զերծ մնալ ալերգիաներից:

Հայաստանում գնալով ավելի մեծ տարածում են գտնում շնչառական ալերգիաները: Նման աճ զարգացող երկրներում դիտվում էր դեռևս տասնամյակներ առաջ: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ զարգացող երկրներում շնչառական ալերգիաների աճման տեմպերը դանդաղել են և փոխարենը շատացել են սուր եղնջացաները, սննդային ալերգիաները: Սակայն Հայաստանում դեռևս այդպես չէ:

«Խնդիրը չի փոխվում: Գարնանը հիմնականում սրվում են շնչառական ալերգիաները, քանի որ սկսում են ծաղկել ծառերը, ծաղկեփոշիներով պայմանավորված, այդ ալերգիաները սրվում են: 2-րդ խնդիրը, որ կարող է սրվել գարնան ամիսներին արևի առկայությունն է, որը առաջացնում է մաշկային խնդիրներ որոշ մարդկանց մոտ, մյուս կողմից կարող են գլուխ բարձրացնել միջատների կողմից հարուցվող խնդիրները: Օրինակ այն մարդիկ, ովքեր ունեն տարբեր միջատների թույնի նկատմամբ ալերգիա, նրանց մոտ մեծանում է հավանականությունը խայթոցների ենթարկվելու»,- ասաց ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

Տվյալ ալերգիաների առկայության պայմաններում խորհուրդ է տրվում մինչև ալերգիայի սեզոնի սկսվելը այցելել բժշկի, որպեսզի պարզվեն ալերգիայի պատճառները և համապատասխան քայլեր ձեռնարկվեն կանխելու համար:

Արևային ալերգիա ունեցող մարդկանց Աստղիկ Բաղդասարյանը խորհուրդ տվեց օգտագործել պաշտպանիչ քսուքներ և անընդհատ պահպանել մաշկի խոնավությունը:

«Հայաստանում ռիսկային սեզոն շնչառական ալերգիաների համար կարելի է համարել ապրիլից սեպտեմբեր ամիսները: Ոչ բոլոր ալերգիաները, բայց կան այնպիսիք, որոնք ունեն վերջնական բուժում: Պետք է անցնել բուժում, դրանք կարող են լինել դեղահաբեր կամ ենթամաշկային ներարկումներ, ենթալեզվային կաթիլներ: Պարզապես բուժման տևողությունն է մի քիչ բարդ, որովհետև տևում է 3-5 տարի և կանոնավոր դեղորայքի օգտագործում է պահանջում: Բացի այդ, ալերգիաները ունեն ինքնուրույն լավանալու հակում հատկապես երեխաների շրջանում»,- ասաց Աստղիկ Բաղդասարյանը:

 

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031