Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում ներկա է գտնվել Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը: Հանրապետության նախագահը շնորհավորել է Նորին Սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու և կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ և իմաստ է պարունակում: Նախագահն ուրախությամբ է փաստել, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Լուսանկարները՝ Ժան Էկյանի
Հարգարժան Պապը բարձրաձայն հորդորել է,որ ավելորդ գումարներ չծախսեն,շնորհավորելու համար չհասնենՀռոմ Այդ գումարները հատկացնեն աղքատներին::Դա,իմ կարծիքով,ուղղված է առաջին հերթին կաթոլիկ աշխարհի «մեծերին»:
Աղքատությամբ տարածաշրջահի ռեկորդակիր երկրի իսկական նախագահը անգամ առանց այդ հորդորի էլ իրեն չպետք է թույլ տար այդ այցելուտյունը,հետն էլ նկարում պատկերված երջանիկ երիտասարդների ուղեկցությամբ:
Այո,ՍՍ-ն այլեվս չի տիրապետոմ իրականությանը,գործում է «մի անգամ էլ,թեկուղ վերջին անգամ» տրամաբանության օրենքով: