Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը օրերս աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել եւ հեռացել Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտից: Նրան զայրացրել է այն փաստը, որ այն օրերին, երբ ուսանողները դասադուլ էին անում, իրենց բուհի դռները հատուկ կողպել էին:
Տիկին Մուրադյանը մի հարցազրույցում ասել էր, թե իր քայլը քաղաքականության հետ կապ չունի:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այդ ինչո՞ւ աշխատանքից ազատվելու մասին դիմում գրեց, չէ՞ որ ուսանողների կողմից սիրված էր, մանավանդ արածն էլ քաղաքականության հետ չի կապում: «Բուհում քաղաքականությունն ի՞նչ գործ ունի: Եթե վճարովի համակարգ է, եւ ուսանողը գիտելիք ստանալու համար է գումար վճարում, ի՞նչ իրավունքով են փակում դռները եւ նրան զրկում ազատ լինելուց: Սա քաղաքականության հետ բնավ կապ չունի: Սրիկայության է նման մեր երկրում քաղաքականությունն այս դեպքում»,-պատասխանեց մուլտիպլիկատորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կեցցե բարոյական արվեստագետը: