Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյանը՝ Թեղուտի մասին. «Միասին ստեղծել են կողոպուտի օրենքներ եւ ուզում են դա վայելել»

Մարտ 19,2013 14:42

Թեղուտի հանքի շահագործման նոր նախագծով հատվելու է 170.883 ծառ, որից 53 հազարը խնձորենի է:

Թեղուտի անտառներում կան 55.000 հազվագյուտ եւ 45.000 արժեքավոր ծառեր, ինչպես նաեւ Կարմիր գրքում գրանցված բույսեր ու կենդանատեսակներ, որոնք իսպառ վերանալու են այդ տարածքներից:

Ըստ Թեղուտի հանքի շահագործման նոր նախագծի` հանքի շահագործման հետեւանքով հատվելու է 170.883 ծառ, որից 53000 խնձորենի է:

Այսօր Թեղուտի խնդրի վերաբերյալ «Հենարան» ակումբում խոսեց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: Նրա խոսքերով, նոր նախագիծը 28 տարվա նախագիծ է, որով խախտվում է 77 օրենք, ընդ որում՝ նոր նախագծում նշված է, որ կտրվելու է 127 հազար ծառ, մինչդեռ, եթե հաշվենք` կտրվելու է 177.883 ծառ»:
Ըստ միության նախագահի. «1 քմ հողը գնահատված է 0,8 դրամ, բայց եթե այդ նույն հողի վրա աղբակալման համար պետք է մուծել 10 հազար դրամ, այսինքն` եթե ես այդ տարածքը ոչնչացնում եմ, ապա 80 լումա պետք է մուծեմ: Բայց այդ գումարն էլ պետության գանձարան չի մուծվում: Սակայն այդ որ օրենքով է, որ չպիտի վճարվի, ես այդպիսի օրենք չգտա: 1 տոննա հանքաքար հանելու համար միջին հաշվով թափում են գետերի կիրճերն ու հուները մոտ 5,6, 7 տոննա հանքաքար, իսկ այլ դեպքերում մինչեւ 35 տոննա հանքաքար մեկ տոննայի հաշվով, որոնք դատարկ ապարներ են, որոնք շատ թունավոր նյութեր են պարունակում, եւ ոչ մի կոպեկ նույնպես դրա համար չի վճարվում»: «Թեղուտը ՀՀ կենսաբազմազանությամբ ամենահարուստ եւ կարեւորագույն օղակն է, եւ այդ ամբողջ համակարգը այսօր ծվատվում, կտրվում է իրարից»,- մտահոգություն հայտնեց Հակոբ Սանասարյանը: «Հիմա ինչո՞ւ չեն ուզում օրենքների մեջ փոփոխություններ կատարել, որովհետեւ միասին ստեղծել են կողոպուտի օրենքներ եւ ուզում են դա վայելեն: Հանքարդյունաբերությունը չպետք է լինի գերակա, գերակա կարող է լինել այն, ինչ- որ հավերժ է, օրինակ՝ գյուղատնտեսությունը, իսկ հանքարդյունաբերությունը Հայաստանում 20-30 տարի հետո կարող է մնա ընդամենը 1-2 հանքավայր, մնացածն այսօրվա տեխնիկայի պայմաններում 10-15 տարի հետո արդեն չկա: Հանքարդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը հնարավոր չէ համատեղել: Համաշխարհային հզոր ուժերը Հայաստանում արգելել են արդյունաբերությունը»,- ասում է Հակոբ Սանասարյանը:

Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031