Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանն ահազանգեց, որ քիչ առաջ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Լիգիա Մելքոնյանը իրեն տեղեկացրել է, որ այդ դպրոցի 12-րդ դասարանի 2 մատյան պատռվել է եւ փոխարինվել նորով: Ուսուցչուհին տիկին Բախշյանին տեղեկացրել է, որ, մասնավորապես, իր էջը ուրիշի ձեռքով է լրացված եղել:
«Շատ «հետաքրքիր» փաստ է, հրավիրում եմ կրթության եւ գիտության նախարարության ուշադրությունը»,- ասուլիսում ասաց տիկին Բախշյանը:
Կրթության ոլորտի փորձագետը ակնկալում է, որ կատարվածը համապատասխան գնահատականի կարժանանա, եւ կլինի իրավական հետեւանք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ