Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գեղանկարչությունն է գերնպատակս՝ յուղաներկերի ու կտավների աշխարհը». Սոֆի Հարությունյան

Մարտ 19,2013 14:39

21-ամյա Սոֆի Հարությունյանը մասնագիտությամբ գեղանկարիչ է: Սովորել է Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցում, որից հետո էլ ընդունվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետ` կերպարվեստի և գծագրության բաժին: Այն ավարտելուց հետո`2012թ.-ի սեպտեմբերին ընդունվել է Կոջոյանի գրաֆիկ դիզայնի ստուդիա: Սոֆին պատմում է, որ իր նկարչական ունակություններն ի հայտ են եկել կերպարվեստի դպրոցում: Այդ ժամանակ էլ հասկացել է, որ կարող է նկարել և շարունակել է խորանալ գեղանկարչության մեջ: Հենց այդ տարիներին տեղի է ունեցել նկարչուհու անհատական ցուցահանդեսը. «Դեռ 15 տարեկան էի: Հետագայում եւս ցուցահանդեսներ ունեցել եմ, բայց ոչ անհատական: Եղել եմ մեր ֆակուլտետի ներկայացուցիչը 2010 թվականի Դելֆիան խաղերում (ԱՊՀ մակարդակով): Ստացել եմ մրցանակ` լավագույն մտքի համար»:485074_435070659905350_1209384822_n30360_443229899067363_1423441099_n

Երիտասարդ նկարչուհին իր աշխատանքների մեջ տարբերություն չի դնում: Ասում է՝ բոլոր նկարներն էլ սիրված են ու հարազատ: Իր խոսքով` կարեւորը որակն է: Երեւի թե հենց դա է պատճառը, որ Սոֆին իր գեղանկարների մասին միայն դրական արձագանքներ է լսել:
«Նոր նկար սկսելու համար միտք և նորը ստեղծելու ցանկություն է պետք: Երբ դա կա` սկսում եմ նկարել: Նկարելիս սիրում եմ տրամադրող երաժշտություն, երբեմն էլ լռություն` համապատսխան մթնոլորտի համար: Ամենամեծ ոգեշնչման աղբյուր ինձ համար բնությունն է»,- ասում է գեղանկարչուհին:
Նա հիմա աշխատում է ընտանիքի թեմայով մի նկարի վրա: Ասում է` ոչ մի նկարչի նմանվել չի փորձում, ինքն էլ նկատել է՝ քչ ոքի նման չէ: Սոֆին ավելի շատ ոգեշնչվում անվանի նկարիչների գործերից:
Գեղանկարչությունն իրեն տալիս է ինքնարտահայտվելու, նոր բան ասելու հնարավորություն և զգացողություններ, որն ըստ նկարչուհու, միայն ստեղծագործելիս կարելի է ապրել:
Բացի գեղանկարչությունից՝ Սոֆին զբաղվում է նաեւ գրաֆիկ դիզայնով, իսկ ազատ ժամանակ կավից զարդեր է պատրաստում. «Սիրում եմ էն ամեն ինչով զբաղվել, բայց գեղանկարչությունն է գերնպատակս՝ յուղաներկերի ու կտավների աշխարհը»:

544217_350507671736077_1465853600_n (1)

524573_435060883239661_301072881_n

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031