Աշոտ Աղաբաբյանը`Վարդան Ղուկասյանին
Խորհրդարանում օլիգարխ կա՞. այս հարցն այսօր խորհրդարանում լրագրողները ուղղեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին:
Հիշեցնենք, որ երեկ նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը հետաքրքրվել էր, թե նախագահի կարծիքով՝ ՀՀԿ խմբակցությունում օլիգարխ պատգամավորներ կա՞ն: Նախագահը հերքելով նման պատգամավորների գոյությունը խորհրդարանում, լրագրողների հասցեին էր մեղադրական արտահայտություններ հնչեցրել:
«Դուք այդ հարցը այլ պատգամավորի տվել ե՞ք, իսկ օլիգարխ ասելով ի՞նչ եք հասկանում»,- զարմացած ասաց պատգամավորը`հավելելով, որ յուրաքանչյուր երկրում օլիգարխ կա և իր հասկացությամբ, օլիգարխիան, նման փոքր պետություններում չեն համարում, որ օլիգարխ են. «Բայց, ինչ խոսք, Հայաստանում օլիգարխ կա»: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը՝ արդյոք ՀՀԿ ցուցակում կան օլիգարխներ, Աշոտ Աղաբաբյանը միայն ուսերը բարձրացրեց, չհերքելով ու չհաստատելով:Լրագրողները հարցն այլ կեպ ձեւակերպեցին`իսկ գործարարներ կա՞ն: «ՙԻնչպե՞ս չկան, ես ուզում եմ, որ դուք տարանջատեք գործարարին օլիգարխից: Բիզնեսմենները այն մարդիկ են, ովքեր ունեն ունեցվածք, արտադրություն, որով կարողանում են իրենց տունը պահել՝ օգնելով միջավայրին ու կողքինին: Օլիգարխի, բիզնեսմենի և գործարարի միջև կա մեծ անջրպետ: Իհարկե ես չեմ նախանձում և խանդում, բայց օլիգարխը դրսում և ներսում ունի բավականին լուրջ ֆինանսական ուժեր, ռեսուրսներ, դրա համար ուզում եմ տարանջատենք»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի հարցը` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերջերս տված հարցազրույցում քննադատել էր նաև Գյումրիից ընտրված ՀՀԿ պատգամավորներին, Աշոտ Աղաբաբյանը կանխեց. «Ես կարճ ասեմ. այդ թեմայով ես ժամկետանց մարդկանց մասին չեմ ուզում ինտերվյու տամ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լրագրողը պետք է նախ պետք է ճշտեր` Բուռնաշը սթափ էր? և որ night club-ից էր եկել ԱԺ: Շիրակի մարզի գյուղապետերի գլխին գիտե
Լրագրողը նախ պետք է ճշտեր `Բուռնաշը սթափ վիճակում էր? և որ night club-ից էր եկել: Շիրակի մարզի գյուղապետերերի գլխին գիտեք ինչ է բերել ընտրություններին. փողը հանել -տվել է բաժանելու համար, ու ասել է, եթե չընտրվեցի գումարը կրկնակի չափով ետ կվերադարձնեք, իսկ եթե դա չեղավ, ախրաննիկիներին հանձնարարել է` խլել դրանց ունեցվածքը:Էս գյուղապետերն էլ ընկել են տնետուն, խնդրել գյուղացիներին , թե ձեր հոր Աստծուն մեռնիմ, ընտրեք դրան, թե չէ պրծում չկա:Ահա սրա կերպարը:Նայեք մի հատ դրա դեմքին, ինչ եք զգում, օրինակ, դրա նկարին նայելիս?Լավ, մի ասեք, բոլորիս նույն բանն ենք զգում, հաստատ:
Իսկ Բուռնաշն ու էն իրա աներձագը Գալուստրիկը ինչ են ժամկետանց չեն,? բեթար են ` իսկական իրանք են ժամկռտանց, ուղղակի Սերժի ոտքերին քոլորված ապրում են: