Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված իրավիճակը պետք է անհապաղ շտկվի

Մարտ 19,2013 13:55

Ճանաչված մտավորականները մտահոգված են

Չգրված օրենքի ուժով հասարակական լարված իրավիճակների դեպքում իշխանավորներն ու ժողովուրդը մշտապես հիշում են մտավորականներին:

Վերջիններս ստեղծված քաղաքական իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ ճանապարհ են տեսնում: «Առավոտն» այս հարցով դիմեց որոշ մտավորականների:

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը՝ նշելով, որ օրերս է վերադարձել ԱՄՆ-ից եւ ելույթներ ունեցել Գլենդելի գրադարանում, Հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնում եւ այլուր, ասաց. «Մեր հայրենակիցներն ԱՄՆ-ում վախ ունեն Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի առումով, մանավանդ որ հայտնի պատճառներով այսօր ԱՄՆ են գաղթել մեծ թվով սիրիահայեր, բեյրութահայեր: Ամերիկահայերի, ինչպես նաեւ Հայաստանից արտագաղթածների մեծ մասը, ուղիղ ասած՝ չեն ողջունում նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաոսը, արդարացիորեն նշելով, որ այս պահին, քան երբեւէ, պետք է զգոն լինել, գոնե լավ իմանալով Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանը, այսպես կոչված՝ ծնկի բերելու ծրագիրը: Չէ՞ որ մենք մի կաթիլ ենք մահմեդական օվկիանոսում: Ժամանակին թող Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լուծեր մեր հարեւանների հետ կապված հարցերը: Էն տարիներին, հետաքրքիր է՝ ինչո՞վ էր զբաղված Հայաստանի ներքին գործերի կրիմինալ մինիստրը, հիմա էլ հոխորտներ է հնչեցնում տերպետրոսյանական վարչապետը… Բոլորս էլ կողմ ենք արժանավոր կյանքին, իսկ դրա համար պետք է ձեւ գտնել թափանցիկ դարձնել օլիգարխների գործունեությունը: Ի վերջո, պետությունը՝ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է կարողանա օլիգարխների գերաճը սանձել, եւ ինչքան շուտ՝ այնքան լավ: Պետք է ամեն վայրկյան հիշել, որ մենք ունենք դեռեւս վերջնական լուծում չստացած Ղարաբաղի հարց, ինչը մեր սրբազան պարտքն է: Ապականությունը մտել է նաեւ արվեստ: Կոնկրետ՝ գրականությունը մեզանում նեյնիմներով է զբաղված, պոեզիան՝ նույնպես: Կարճ ասած՝ ես քարոզում եմ ու ցանկանում վերածնունդ»:

Գրականագետ Արգամ Այվազյանը, իր խոսքերով՝ թեեւ չի զբաղվում քաղաքականությամբ, այդուհանդերձ հավաստիացրեց, որ մեր իշխանությունները Հայաստանի անկախացումից հետո գրեթե տեղ չեն տալիս մտավորականի խոսքին. «Հայաստանում մտավորականությունը գլխատված է: Մտավորականների մի մասը մշտապես «տեսանելի» է, նրանք ելույթներ են ունենում, կարծես այս կամ այն որոշում ընդունելիս էլ ինչ-որ դեր խաղում, սակայն նրանց խոսքը մնում է ձայն բարբառո անապատի: Դա տեսնելով՝ մի մասն էլ կրավորական կեցվածք է ընդունել: Ոչ մի ակնկալիք չի մնացել: Ավելի քան 20 տարի դոմինանտող այս իրավիճակը դեռեւս երկար տարիներ կիշխի, քանզի պաշտոնյաները մտածում են սեփական գրպանների, ինչպես նաեւ իրենց մերձավորների ու հարազատների բարեկեցիկ կյանքի մասին: Մամուլը ողողված է նախագահին ուղղված «բաց նամակներով». սա ինչի՞ արդյունք է: Որովհետեւ իշխանավորների մեծ մասն իր տեղում չէ: Այ, թե ինչն է բերում ցույցերի, բողոքների ու հացադուլների: Չե՞ք կարծում՝ այսօր իշխող քաղաքական այս վիճակը փոքրաթիվ հանրապետության համար շա՜տ-շատ է»:

Ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը նշեց. «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մոտակա օրերին պետք է ելույթ ունենա հեռուստացույցով: Կարծում եմ՝ նա իր մեջ վերլուծել է ստեղծված իրավիճակը եւ այն 37%-ին, որ ձայն է տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, նախագահը պետք է լուրջ խոստումներ տա: Գտնում եմ, որ հենց Սերժ Սարգսյանի խոսքը պետք է վերջակետ դնի ստեղծված իրավիճակին: Իսկ եթե դրանից հետո էլ ոչինչ չփոխվի, ապա դրան ես կտամ ոչ թե անօրինականություն, այլ անբարոյականություն անունը»:

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը ցանկանում է, որ ստեղծված քաղաքական լարվածությունը հնարավորինս շուտ վերանա կողմերի խոհեմությամբ. «Մեր ժողովրդի մի մասը հեշտությամբ գնում կամ տրվում է ծայրահեղությունների: Կուզեի, որ այդ զանգվածի ընդունակությունը չչարաշահվեր: Պարտություն կրելը անխուսափելի է, ինչի ճանաչելը արժանապատվության գերագույն դրսեւորում է: Եկեք ծառայենք մեր երկրին առանց բարձր խոսքերի, եւ եթե յուրաքանչյուրս մեր ոլորտում կարողանա անել առավելագույնը, պատկերը լրիվ այլ կլինի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. R. Martirosyan says:

    Ամաչում եմ Արտեմ Հարությունյանի նման մտավորական ունենալու համար: Այդքան պրիմիտիվ, այդքան կիսատ, այդքան անազնիվ ու անիմաստ միտք, քան նա է արտահայտել այստեղ, չեմ պատկերացնում: Հարգելի “Առավոտին” էլ խնդրորմ եմ խոսք տալ ու տպագրել միտք ու հոգի, ինտելեկտ ու իմաստավորված ասելիք ունեցող մարդկանց, որպեսզի չափսոսամ իմ ժամանակի համար, որ կորցրել եմ Ա. Հարությունյանի խեսքը կարդալիս:
    Խորին հարգանքով՝ Ռ.Մ.

  2. Արթուր says:

    Իսկական մտավորականը առաջին հերթին անկեղծ ինքը իր նկատմամբ: Յուրաքանչյուր մտավորական պարտավոր է ունենալ իր քաղաքացիական դիրքորոշումը,որը չի նշանակում զբաղվել քաղաքականությամբ: Հարգելի գրականագետ Արգամ Այվազյան , ես ծանոթ չեմ Ձեր աշխատություններին գրականության ասպարեզում, բայց համոզված եմ, որ դրանք մնայուն գործեր են: Շնորակալություն:

    • Garegin J says:

      Ոչ հարգելի մտավորականներ իրոք ճառ ասելու փոխարեն զանգ կախեք, ձեր կոչումի զանգը: Թե չէ մտավորական ձեր կեցվածքից հիասթափություն ես ապրում, հլա մի ձեր բառերը ձեզ ու ձեր թոռներին լսացնել տվեք, կզզվեք դուք ձեզանից, ուզում եմ հավատալ որ էս տեքստերը ուրիշներն են գրել ձեր փոխարեն, ցավոք խապկանք է: Սա դուք եք ձեր էությամբ:ՈՒ մինչեվ երբ պետք է թաքցնեք ձեր մտքատերերին ԼՏ-ի ախպի տակ, չեք տեսնում,որ էտքան էլ լավ թաքստոց չի, ախպահոտից չես խուսափի: Բավական է հանրության անունից խոսեք, աշխարհի հայությունը իրոք մտահոգված է մեր երկրում տիրող խայտառակ վիճակից,բայց ոչ ձեր նման:Իրոք մենք ցավում ենք մեր երկրի համար ու տանջվում նրա այսօրվա իրավիճակով, բայց հաստատ ոչ ձեր նման: Պատմությունը ունի դեպքեր,երբ թոռները ուրանում են իրենց պապերին:Մատծեք չէ որ դուք դրա կրողներն եք:Ձեր հետ համաձայն չեմ ու ցավում եմ որ ձեզ ետքան շատ եմ սիրել, Ափսոս:

    • Լրագրողն ինքն է ընտրում իր զրուցակցին։ Նայած թե ինչ է ուզում հասցնել ընթերցողին։ Սամվելը ուզեցել է իշխանության տեսակետը հասցնել եւ ընտրել է այս մարդկանց, ում տեսակետը վաղուց հայտնի է։ Կարող էր ընտրել այլ մտավորականների, ովքեր մեր երկրի դարդ ու ցավով են տառապում, ոչ թե իշխանության այս խամաճիկներին՝ բոլոր ժամանակների, կոմունիստներից առայսօր նրանք էդ գործին են։ Էնպես որ, ես այս հարցազրույցը համարում եմ Սամվելի տեսակետը, ոչ թե վերոհիշյալ “մտավորականության”։

      • Garegin J says:

        Հարգելի պարոն Գրականագետ Արգամ Այվազյան, սիրտս մի տեսակ հրճվում է, երբ լսում կամ կարդում եմ Ձեզ նման իրոք մտավորականներին, հոգնակի, որովհետև առավել քան համոզված եմ որ Դուք շատ եք ու պիտի շատանաք մեր ազգի նման, ցավոք նաև արդեն օտար ափերում:Համոզված եմ նաև, որ էն մյուս տեսակի մտավորական կոչվածները նախանձում են ձեզ ու էսօրվա մեր նոր Նժդեհին:Հարիր է չե Րաֆֆի Հովհաննիսյանին համեմատել Մեր Մեծի հետ: Դուք շատ լավ ընկալում ու հասկանում եք որ Էս տեսակի կարիքը մենք ունենք: Էս տեսակի,- բանիմացի, պարկեշտի, հանդուրժողի, համեստի,ազգի մասին մտածողի,հզոր խարիզմատիկ Մարդու , իսկական մտավորականի տեսակ:Նախանձում են, մերնում են…
        Էն մյուս տեսակի մտավորականների կարծիքով “Պարտություն կրելը անխուսափելի է”:Այ հենց էս տրամաբանությամբ էլ մտավորվում են իրենց պապա-տերերին ու պատեհ-անպատեհ հիշում են , որ” այս պահին ,քան երբևէ, պետք ե զգոն լինենք”թուրքերից,ումից?,որ?:Էս էլ նոր սարսափ տարածելու ձև է , իբր քիչ են վախեցրել ժողովրդին:
        Դուք ողջ լինեք,Մենք ու մեր Րաֆֆին,
        Ամենայն հարգանքներով Ջ. Գարեգին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031