Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օրրանի» հրաժեշտը իր սիրելի Քլեո Գաֆէսճեանին

Մարտ 19,2013 13:49

Անասելի խորն էր ցավը, երբ տեղեկացանք մեր սիրելի Քլեո տատիկի կյանքից հեռանալու մասին: Ասես մի դառը կսկիծ բույն դրեց «Օրրանի» սրտում, որն, ավաղ, այլեւս երբեք չի անցնի: Ու թերեւս այժմ կարող ենք մխիթարվել միայն նրան ճանաչելու բացառիկ հարստությամբ: Քլեո տատիկը միշտ սիրված ու սպասված էր «Օրրանում»: Ամեն անգամ Հայաստան գալիս վստահ էինք, որ նա անպայման կայցելի իր 100 թոռնիկներին, որոնցից ամեն մեկի ընտանիքին, նրանց խնդիրներին ու հոգսերին քաջատեղյակ էր: Նա անձամբ էր այցելում «Օրրանի» սաների տները, կարողանում էր կյանքի հանդեպ անսահման լավատեսություն սերմանել նույնիսկ ամենահուսահատ մարդու մեջ: Իր խաղաղ ու հանգիստ կերպարով լուսավորություն էր սփռում շուրջը եւ ստիպում հավատալ յուրաքանչյուր դժվարություն սեփական ուժերով հաղթահարելուն: Մնաս բարով, սիրելի Քլեո տատիկ: Թող Աստված լուսավորի քո հոգին: Մենք գիտենք, որ երկնի անծայր կապույտից քո մեղմ ու բարի ժպիտով միշտ կհետեւես մեր սաներին՝ արեւի շողերի հետ ջերմացնելով նրանց:

«Օրրան» բարեգործական

հասարակական կազմակերպություն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031