Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ գրավի միջնորդություն՝ Խաչիկյանի գործով

Մարտ 19,2013 13:32

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր  սկսվեց Կենսաթոշակային հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի, Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վիգեն Գեւորգյանի, Վահագն Խաչատրյանի, Սամվել Էլբակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սարգիս Սարգսյանի, Արթուր Սուքիասյանի, Համլետ Մարտիրոսյանի, Հրանուշ Դանիելյանի, Բագրատ Մուրադյանի եւ Արմեն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Աննախադեպ միջնորդությամբ հանդես եկավ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արամ Զաքարյանը: Նա հանդես եկավ իր պաշտպանյալին գրավով ազատելու միջնորդությամբ: Ընդ որում՝ նա առաջարկեց մի  թիվ՝ 10 մլն դրամ եւ 286 մլն 400 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքեր, որը գերազանցում է ՀՀ գլխավոր դատախազության հայցագինը եւ այդպիսի գրավի միջնորդություն չի եղել ՀՀ դատական համակարգում: Պաշտպանն ասաց, որ այդ գրավի միջնորդությունն անում է նրա համար, որպեսզի երաշխավորվի եւ հօդս ցնդի այն միտումը, թե իր պաշտպանյալն ունի թաքնվելու մտադրություն: Նա հղում արեց նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային մի շարք որոշումների, որտեղ այն միտքն էր արտահայտվել, թե անձին կալանքի տակ չի կարելի պահել անգամ եթե առանձնապես ծանր հանցագործությունների մեջ է մեղադրվում:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031