Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմեդիկ դրամա, որը շատ հարմար է ընտանեկան դիտման համար: Սակայն մինչ այդ ցանկալի է, որ իմանաք մի քանի փաստ «Մենք կենդանաբանական այգի ենք գնել» ֆիլմի մասին:
1. Ֆիլմի համար հիմք է ծառայել Բենժամին Միի հուշագրությունը, որը տպագրվել է 2009թ. «Մենք գնել ենք կենդանաբանական այգի. Հիանալ պատմություն կենդանաբանական այգու եւ 200 կենդանիների մասին, որոնք հավերժ փոխել են ընտանիքը»: «20th Century Fox»-ը գնել է էկրանավորման իրավունքը անմիջապես գրքի դուրս գալուց հետո:
2. Առաջին փաստից կարելի է ենթադրել, որ կենդանաբանական այգու առքը իրական է: Բենժամին մին եւ իր ընտանիքը գնել է այդ պահին չգործող Դարտմուրյան կենդանաբանական այգին 2006թ.: 2007թ.` նորոգումից հետո բացվել է:
3. Բենժամին Միի երեխաները իրականում ավելի փոքրն են, քան ֆիլմում: Առքի ժամանակ եղբայրն ու քույրը համապատասխան 6 եւ 4 տարեկան էին:
4. Կրիստալ կապիկը փորձառու դերասան է: Նա մասնակցել է «Գիշերը թանգարանում», «Мальчишник 2: Из Вегаса в Бангкок» եւ «Իմ ընկերը կենդանաբանական այգուց է» ֆիլմերի նկարահանումներին:
5. Քելի Ֆոստերի դերակատարման համար առաջադրել են Էմի Ադամսին, Մերի Էլիզաբետ Ուինստեդի եւ Ռեյչել ՄակԱդամսին: Վերջնական արդյունքում դերը խաղացել է Սկարլետ Յոհանսոնը:
Աղբյուր` www.factroom.ru