Մեր զրուցակիցն է ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, որի հետ զրույցի ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության համակարգում հնարավոր համակարգային փոփոխություններն են:
-Պարոն Աբրահամյան, այսօր խոսակցություններ են շրջանառվում, որ կրկին փորձ է արվում Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին միավորելու: Ինչպե՞ս եք վերաբերում այդ հնարավոր փոփոխությանը:
-Պարբերաբար ՆԳ նախարարության կամ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայությունների շուրջ, եթե հաշվի առնենք նաեւ Խորհրդային Միությունը, նման ծառայությունների միացումն ու տարանջատումը օրակարգային խնդիրներ են եղել’ ցավոք սրտի հիմնականում որոշակի քաղաքական խնդիրներ լուծելու առումով: Որովհետեւ Ոստիկանության եւ ԱԱ համակարգի գործառույթները լրիվ տարբեր են, մենք նաեւ ունենք Խորհրդային Միության դառը փորձը, երբ նման կարգի միացումները երկիրն ինչի վերածեցին: Այսօր նորից այդ հարցին անդրադառնալը համարում եմ սխալ: Չի կարելի մի մարդու ղեկավարման ներքո այդքան ինֆորմացիա պարունակող համակարգեր դնել, վերջին հաշվով յուրաքանչյուր ծառայության գործունեություն պայմանավորված է որոշակի ինֆորմացիայի տիրապետումով: Նույնիսկ ամենաբարի, ոչ ագրեսիվ մարդու կողմից այդքան ինֆորմացիայի տիրապետումն այդ մարդուն դարձնում է անկառավարելի:
–Իսկ Ոստիկանության համար ո՞րն է ճիշտ՝ նախարարության կարգավիճակը, թե” վարչություն:
-Այդ ծառայությունները Քոչարյանի օրոք դարձվեցին վարչություններ, դրանք ոչ թե ի շահ գործի, կամ հանրության, ի շահ հանցագործության դեմ արդյունավետ պայքարի արվեցին, այլ զուտ քաղաքական նպատակներով: Պետության համար այդ երկու կարեւոր ծառայությունները Քոչարյանը հասարակական եւ խորհրդարանական հսկաղությունից լրիվ հանեց եւ իր տակ դրեց: Այսօր ոչ կառավարությունը, ոչ ԱԺ-ը ոչ մի լծակ չունեն այդ ծառայությունների վրա վերահսկողություն իրականացնելու առումով: Նույնիսկ ամենաանշան հարցուպատասխանի ժամանակ ներկայնալուց եւ հասարակական քաղաքական դաշտում առկա հարցերին պատասխանելու իրավունքից են զրկել: Նույնիսկ վարչապետը ոչ մի ռեալ լծակ չունի նրանց նկատմամբ վերակսկողություն իրականացնելու: Դա շատ սխալ է, որովհետեւ այդ կարգավիճակում այս կառույցները կարող են ցանկացած պահի վերածվել քաղաքական մտրակի:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ