Դրա ծագման վերաբերյալ տարբեր ենթադրություններ կան
4 օր առաջ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան եւ Բաղանիս գյուղերում տեղացել է ցեխոտ անձրեւ: Այդ անձրեւից հետո տների տանիքներին, բույսերի եւ տարբեր իրերի մակերեսին մնացել է շեկ նստվածք:
Բնակիչներն «Առավոտի» թղթակցին ասացին, որ նման բան եղել է նաեւ մի քանի տարի առաջ: Այս երեւույթը նշված գյուղերի բնակիչներին անհանգստություն է պատճառել, քանզի նրանք չգիտեն դրա պատճառը:
Բնակիչների մի մասը կարծում է, որ դա կլիմայի համաշխարհային փոփոխության հետեւանք է: Ոմանց մոտ էլ մտահոգություն կա, որ դրա հետեւանքով տարբեր հիվանդությունների վիրուսներ կառաջանան: Տեղեկատվության բացակայությունը տարբեր ենթադրություններ է ծնում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ