Երեկ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ժամանել է Երեւան՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում նախապատրաստվելու մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Չեխիայի ընտրանու հետ հանդիպմանը:
Յուրա Մովսիսյանը վաղ առավոտյան Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայանում եղել է Լոնդոն մեկնող Ռուսաստանի հավաքականի հետ նույն ժամին եւ միասին անցել անձնագրային ռեժիմը. նրա՝ Երեւան, եւ ռուսների՝ Լոնդոն մեկնելու թռիչքների ժամերը համընկել էին: Օդանավակայանում գտնվող ուղեւորներից ոմանք կարծել են, թե Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն հավաքականի հետ մեկնում է Անգլիա, մինչդեռ, Յուրան գալիս էր Հայաստան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ