Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գեղեցիկ արքայադուստրեր կան, սակայն դեռ ոչ մեկին չեմ կարողանում վստահել սիրտս…». Նարեկ Մակարյան

Մարտ 19,2013 13:17

 

«Հայաստանի ձայնը»  նախագծի մասնակից  Նարեկ Մակարյանն արդեն հասցրել է իր ելույթներով հիացնել հեռուստադիտողներին: Հերթական մրցութային օրը նա կատարեց Սայաթ-Նովայի` «Թամամ աշխարհ պըտուտ էկա» և «Աշխարհումս իմն դուն իս»  ստեղծագործությունները` դարձյալ արժանանալով ժյուրիի և հանդիսատեսի բարձր համակրանքին:

Նշենք, որ Նարեկի նախորդ ելույթին` «Une Vie Damour» երգի կատարմանն արձագանքել է անգամ աշխարհահռչակ շանսոնյեն: Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բացահայտեք ձեզ համար տաղանդավոր երգիչՆարեկ Մակարյանին: Ազնավուր է երգում»:

Մենք որոշեցինք հետևել Ազնավուրի խորհրդին` փորձելով բացահայտել Նարեկ Մակարյանին.

Նարեկ, ես գիտեմ, որ Դուք փոքր տարիքում զբաղվել եք սպորտով, ինչո՞ւ հետո  ընտրեցիք երգարվեստը: 

-Հորեղբայրս` Էրիկ Մակարյանը, ևս երգիչ է: Եվ ինձ  շատ էր դուր գալիս, երբ տեսնում էի, որ երգելիս ծափահարում են իրեն… Այդ պատճառով արդեն 10 տարեկանում սկսեցի երգով զբաղվել, իսկ հետո հասկացա, որ ինձ մոտ այնքան էլ վատ չի ստացվում և շարունակեցի այդ բարդ ճանապարհը…

HFPMexZdXSofuwYxwXjGmBmJC2

The Voice  նախագծում Ձեր երգացանկը բազմազան ու բազմաոճ է` «Nossa»-ից մինչև Շառլ Ազնավուր եւ Սայաթ-Նովա: Իսկ ո՞րն է հենց քո ոճը, որում կշարունակես ստեղծագործել:

-Անկեղծ ասած, դեռ չեմ գտել, փնտրում եմ: Շատ դժվար է ինձ համար, քանի որ, սիրելով երգարվեստը, ուզում եմ տարբեր ժանրերում հանդես գալ:

Դժվար պահերին ո՞վ կամ ի՞նչը կարող է  Ձեզ ուժ տալ կամ ոգևորել ելույթից առաջ և հետո:

-Ծնողներս, եղբայրս, ընկերներս, և, իհարկե, աղոթքը…

Երևույթներ, որ հարազատ չեն Նարեկ Մակարյանին: 

-Խարդախությունը և նախանձը…

Մանկության առաջին հիշողությունը:

-Հիշում եմ, որ անչափ շատ շոկոլադ էի ուտում, ինչը մինչև հիմա էլ շարունակվում է…

Աշխարհում ամենաթանկը:

-Հարազատներս, ծնողներս, հայրենիքս և երկրպագուներս…

Էքզյուպերին ասել է. «բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև». ովքե՞ր են Ձեր  բարեկամները: 

-Այն մարդիկ, ովքեր գնահատում են իմ կատարած աշխատանքը և ամեն կերպ օգնում ու աջակցում են, որ շարունակեմ ու առաջ գնամ, ինչի համար շնորհակալ եմ բոլորին:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի հեքիաթը: Եվ  եթե հայտնվեիք կախարդական հեքիաթային աշխարհում, ի՞նչ կերպար կցանկանայիք լինել: 

-Ինձ համար ամեն օրը հեքիաթային է, քանի որ շրջապատված եմ լավ մարդկանցով: Եվ այնքան բուռն է անցնում օրս, որ կարծես իրոք հեքիաթում լինեմ, որտեղ կան թե´ դրական հերոսներ, թե´ բացասական: Անգամ գեղեցիկ արքայադուստրեր կան, սակայն դեռ ոչ մեկին չեմ կարողանում վստահել սիրտս…

Իմ սիրելի հեքիաթը «Վինի Թուխ»-ն է, և եթե լինեի հեքիաթում, կլինեի Վինիի դերում, քանի որ մեղր շատ եմ սիրում…

Ապագայի ծրագրերն ու երազանքները…

-Պատրաստվում եմ երկրորդ տեսահոլովակիս նկարահանումներին: Երգի հեղինակը ես և Դեր Հովան ենք: Հույս ունեմ, որ կարժանանա հանդիսատեսի հավանությանը: Ես ձեզ շատ եմ սիրում և շնորհակալ եմ, որ ինձ հետ եք:

 

 

Մարիամ Ավետիսյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031