ՀՀ ԱԳՆ-ում այսօր հրավիրվել էր մամլո ասուլիս, որով ազդարարվեց Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի միջոցառումների մեկնարկը Հայաստանում։
Ֆրանկոֆոնիայի հարցերով ԱԳ նախարարի խոհրդական դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշեց, որ բավական հարուստ ծրագիր է նախապատրաստված` երաժշտություն, գրականություն, թատրոն, կինո` մշակութային օջախներում, դասընթացներ, ներկայացումներ ուսումնական հաստատություններում:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նշեց 2013 թվականը յուրահատուկ տարի է Ֆրանկոֆոնիայի համար: Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի միջոցառումների մեկնարկին այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում գալա համերգով հանդես կգա Էլեն Սեգարան, ով իր հայկական արմատներով է հայտնի եւ ով արձագանքել է Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին մասնակցելու համար:
Մենք կունենանք ութ ոլորտներ, որոնց շրջանակներում կանցկացվեն միջոցառումներ` ֆրանսիացիների մասնակցությամբ, ֆրանսիական կինոյի մեկամսյակ եւ այլ միջոցառումներ: Կանցկացվեն նաեւ ֆրանսիացի նոր տաղանդների մասնակցությամբ, նոր խմբերի մասնակցությամբ, տեղեկացրեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:
Կարդացեք նաև
2013 թվականին Ֆրանկոֆոնիայի միամսյակի մեկնարկը Հայաստանում ինչպես ամեն տարի առիթ է ընձեռում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 77 անդամ եւ դիտորդ երկրների հետ միասին տոնել մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի նիջազգային օրը:
Այս տարի Հայաստանի` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ դառնալուց ի վեր, Ֆրանկոֆոնիայի միամսյակն անցկացվելու է առանձնահատուկ շուքով:
Հայաստանի նոր կարգավիճակը Ֆրանկոֆոնիայում նոր հեռանկար է ստեղծում նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու համար:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ